Լուրեր
Հիմա դրսից և ներսից Հայաստանում տրամադրություններ են ոռոգվում, Պատրոն դավոների գործերը պետք է քննարկվեն ԱԺ-ում. Ա. Բաբաջանյան
  • 18:02
  • 2020-11-19
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Անդրադառնալով այսօր հնչած հայտարարություններին՝ ուղղված բանակի և երկրի քաղաքական ղեկավարության դեմ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց. «Ես դրանց ամենևին հակված չեմ հավատալու, որովհետև դրանք արվել են մի մարդու կողմից, ում ունեցվածքը պետք է առանձին քննության առարկա դառնար, բայց դուք այդքան կամք չունեցաք: Այդ մարդիկ Ղարաբաղի բանակն են թալանել, հետո եկել Հայաստանի բանակն են թալանել, հիմա երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը այնպիսի հանցագործությունների մեջ են մեղադրում, որոնք լրջագույն հետևանքներ պիտի ունենան»:

Պատգամավորի կարծիքով` հիմա դրսից ու ներսից ոռոգվում են տրամադրություններ Հայաստանում ամեն կերպ կայունացող վիճակ թույլ չտալու համար. «Բայց մենք հասկանում ենք, որ կան խնդիրներ, և մենք չպիտի պարտակենք այդ խնդիրները, և «Պատրոն Դավոների» ու «Օսիսների» գործերը պիտի գան այս խորհրդարան ու պիտի քննարկվեն: Բայց այդ հանցագործները չէ, որ մեզ պիտի ոտքի հանեն խոսելու և ճշմարտությանը նայելու»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *