Ազգային ժողով – Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ աղմկահարույց տեղեկությանը և պարզաբանելով, թե ինչու է հավաքագրված գումարի մի մասը փոխանցվել Կառավարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց. «Պատերազմի առաջին իսկ օրերից հումանիտար ճգնաժամ սկսվեց: Խոսքը միայն վիրավորների և զոհվածների և առաջնագծը պահելու մասին չէ, այլ նաև այն մասին, որ Արցախի ողջ բնակչությունը հայտնվեց այդ արհավիրքի մեջ: Հիմնադրամը մեծաքանակ գնումներ է կատարել… Քանի որ առաջին իսկ օրվանից պահանջներն շատ էին, հիմնադրամն ուղղակի ի վիճակի չէր իր անձնակազմով ապահովել այդքան մեծաքանակ գնումներ: Եվ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որ որոշակի գումար հատկացվի ՀՀ-ին, ի դեմս պետբյուջեի: Հիմնադրամը իր կանոնադրությամբ իրավունք ունի նվիրատվություններ անել ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց: Այդ գումարները, որոնք ուղղվել են պետբյուջե,ուղղվել են պայմանագրով և հստակ ուղղություններով, և այդ ուղղությունները նույնն է, ինչ որ հիմնադրամի նպատակներն են՝ առողջապահական, սոցիալական հիմնարար խնդիրների լուծում»:
Մանրամասն՝ տեսանյութում: