Երևանի «Բիեն» հյուրանոցում ապաստանած արցախցիները՝ հիմնականում Հադրութի շրջանից, հավաքել են իրերը, բայց անորոշության մեջ են։ Չգիտեն ուր գնան, ինչ անեն։ Հադրութից մի ընտանիք երեկ գնացել է Ստեփանակերը, բնակարանէ փնտրել, բայց չի գտել։ Հյուրանոցներում էլ տեղ չկար։ Նորից հետ են եկել Երևան ու սպասում են ինչ որ ելքի։
Հյուրանոցում ապաստանած բոլոր արցախցիներն էլ, սակայն, միաբերան պնդում էին, որ վերադառնալու են Արցախ։ Անգամ արտագաղթելու մտադրություն չունեն։ «հենց հիմա կարող եմ գնալ Ռուսաստան, բայց չեմ ուզում։ Ես իմ հողն ու ջուրն եմ ուզում»,-ասաց Ասկերանի շրջանից մի կին։
Մարտունու շրջան Թաղավարտ գյուղից Ժաննա Բալայանն է միայն երկմտում՝ ինչպես են նույն գյուղում հակառակորդի հետ ապրելու.«Գյուղի մի կեսը մերն է, մյուս կեսում իերնք եք։ Գնանք էստեղ ոնց ապրենք, ինչ անենք։
Խաղաղապահները կարմիր Շուկայի տարածքում են, գյուղի ճանապարհը դրա մոտով գնում բարձրանում է։ Չգիտեմ ինչքանով է անվտանգ»,-ասաց տիկին Ժաննան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում