Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Նիկոլ Փաշինյանը չի կարող հենց այնպես հեռանալ, նա պետք է ենթարկվի ժողովրդի դատին, բայց ոչ՝ Լինչի դատաստանի նման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը։ Մի կողմից՝ ունենք կապիտուլյացիա ստորագրած իշխանություն, մյուս կողմից՝ 17, հիմնականում նախկին համակարգին հարող ուժեր, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Ո՞րը կարող է լինել ստեղծված իրավիճակից ելքը։

– Նոյեմբերի 10-ին ես իմ ֆեյսբուքյան էջում այսպիսի բովանդակությամբ գրառում եմ արել՝ մեջբերեմ բառացի. եթե այս խայտառակ համաձայնագրի չեղարկման գինը Նիկոլի հրաժարականն է, ապա այդ գինը պետք է վճարենք: Այսինքն՝ առաջին իսկ օրվանից հստակ մատնանշել եմ հրաժարականի իմաստը և ակնարկել եմ, որ այդ իմաստի բացակայության դեպքում վարչապետի հրաժարականը մեր վիճակը չի թեթևացնի: Նիկոլ Փաշինյանը, ով արդեն հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր բաժին մեղքերի համար, չի կարող հենց այնպես հեռանալ: Նա պարտավոր է, ինչպես ինքն է ասում, ենթարկվել ժողովրդի դատին: Եվ այդ դատը չպետք է նմանվի Լինչի դատաստանին, այլ պետք է լինի արդար, իրավաչափ և ներառի այն անձնավորությանը, ով այս թունավոր «ճաշը» իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում եփեց, յոթ շրջանների հանձնման մասին հռչակագիրը 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո նախաստորագրեց, հետո Ժիրայր Սեֆիլյանին բանտ նետեց ու դրանով երկրում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեց, որպեսզի ժամանակ շահի, հետաձգի հանգուցալուծումը և վերջում բարդի իր իրավահաջորդի ուսերին:

Որքան փորձում էր Նիկոլ Փաշինյանն այդ ճաշն ուտելուց հրաժարվել, այնքան ավելի ու ավելի էր բարդանում իրավիճակը, այնքան ավելի էր նշմարվում Ադրբեջանին այս անգամ ուղղակի ռազմական միջամտությամբ օգնելու Անկարայի պատրաստակամությունը: Դրան զուգահեռ՝ այս նույն 17-ի ներկայացուցիչներն ամեն կերպ ձգտում էին հունից հանել պոպուլիստ և պատվախնդիր Նիկոլին՝ մեղադրելով Ալիևի հետ սիլի-բիլի անելու, «վերելակային դիվանագիտություն» գործածելու մեջ: Հետո Աննա Հակոբյանին մեղադրեցին Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրելու և առհասարակ խաղաղասիրական կոչեր անելու մեջ: Արդյունքում նրանց հաջողվեց հունից հանել վարչապետին, ով սկզբից որդեգրել էր զգուշավոր վարքագիծ, հայտարարում էր, որ ինքը ընտրված չէ արցախցիների կողմից և բանակցային գործընթացին իրավասու չէ մասնակցելու Արցախի ժողովրդի վստահությունը վայելող ընտրված ղեկավարների փոխարեն, իսկ հետո սրանց կատաղի մեղադրանքները փարատելու նպատակով հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», և մենակ՝ առանց Աննայի ու Մեհրիբանի, գնաց Շուշիում պարելու: Արդյունքը եղավ այն, որ Փաշինյանի և Ալիևի անձնական հարաբերությունները դարձան անհամատեղելի բանակցային գործընթացը վերսկսելու հեռանկարի հետ, և մեծ պատերազմի վտանգը դարձավ առարկայական: Ալիևը մինչև հիմա առիթը բաց չի թողնում՝ ասելու, որ Արցախում արված Փաշինյանի այդ հայտարարությունն ընկալեց որպես բանակցությունները շարունակելու անիմաստության և պատերազմի միջոցով հարցը լուծելու անհրաժեշտության ապացույց: Այսինքն՝ Ալիևը այս հայտարարությունը ներկայացնում է որպես casus belli՝ պատերազմ սկսելու իր որոշման անմիջական առիթ:

Եվ հայ հասարակությանն այսօր չի կարող չհետաքրքրել, չհուզել այն հարցը, թե այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չե՞ն զգուշացրել Նիկոլ Փաշինյանին, որ հայկական ուժերը պատրաստ չեն մեծ պատերազմի, և պարտվելու հավանականությունը շատ մեծ է: Նման իրավիճակում, երբ Ստալինը տեսնում էր, որ իր երկիրը դեռ պատրաստ չէ պատերազմին, բոլոր հնարքների գնաց, որպեսզի որքան հնարավոր է հետաձգեր պատերազմի սկիզբը և օգտագործեր այդ ժամանակը նախապատրաստվելու համար: Մենք չորս տարի ունեինք 2016 թվականի քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում մեր գլխացավանքը դարձած ԱԹՍ-ների սպառնալիքին հակաթույն գտնելու համար, սակայն այդ չորս տարիներից երկուսը մսխեց Սերժիկ Սարգսյանը, իսկ մյուս երկուսը մսխեց Նիկոլ Փաշինյանը: Սակայն, ինչպես 2016 թվականի քառօրյայի թարմ հետքերով խոստովանել էր Սերժիկ Սարգսյանը, մեր բանակի սպառազինության բոլոր տեսակները 80-ական թվականների սպառազինություններով են համալրված: Հետո Սերժը փորձեց հերքել իր այս անկեղծ խոստովանությունը, բայց այս վերջին պատերազմը եկավ վերահաստատելու այն: Ինչ վերաբերում է իմ կողմից դեռ նոյեմբերի 10-ին առաջ քաշված այն թեզին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի նկատմամբ սեփական դիրքորոշումը ձևավորելիս պետք է առաջնորդվել տխրահռչակ և հակահայ համաձայնագրի չեղարկման հնարավորությունների կշռադատմամբ՝ այն ռեալ պոլիտիկի չափանիշներով, որոնք, ավաղ, հարգի չեն մեր քաղաքական դաշտի փանջունիական միջավայրում, ապա մենք հետագա օրերին տեսանք, լսեցինք, որ այդ 17 կուսակցությունները չեն երաշխավորում Նիկոլի հեռացման և իրենց թեկնածուի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում այդ համաձայնագրի չեղարկումը. այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ օր առաջ՝ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա նշանակում է, որ այդ 17 կուսակցությունները ձգտում են կատարվածի համար ամբողջ պատասխանատվությունը բարդել մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի իրենք գան իշխանության ու պատասխանատվությունից ազատեն Սերժ Սարգսյանին: Ես դա համարում եմ անարդար և անընդունելի: Այս պատերազմում մեր պարտությունն օրինաչափ էր և պայմանավորված էր այն տխուր իրողությամբ, որ 1994 թվականի զինադադարից հետո մեզանում ձևավորվեց այն քրեաօլիգարխիկ համակարգը, որի միջոցով հայտնի մականունավոր օլիգարխները ենթարկեցին երկիրը անողոք թալանի: Դրան գումարվեց Նիկոլի թավիշը, որը շատ նման էր գորբաչովյան կեղծ բարեփոխումներին՝ անվերջանալի զազրախոսություններով, անպտուղ և անբան ճառերով, ցուցադրական մանիպուլյատիվ ակցիաներով: Մեր այսօրվա ողբերգության համար ժողովրդի դատի առջև պետք է կանգնեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանը և նրա ամուլ թավշյա թիմակիցները, այլև նրանց հետ միասին վերջին երեսուն տարիների ընթացքում ձևավորված և մեր ժողովրդին այս պարտությանը հասցրած հանցագործ վերնախավն ամբողջությամբ: Նիկոլը առայժմ պետք է մնա և թեկուզ մասամբ իր մեղքը քավելու համար պետք է ջանք չխնայի ժողովրդի արդար դատին իր նպաստը բերելու համար, քանզի ինքը ոչ միայն մեղադրյալ է, այլ նաև կարևորագույն վկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները ի՞նչ ցույց տվեցին։ Մի կողմից՝ ասում է, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան համարելը սխալ է, մյուս կողմից՝ հերքում նրա այն պնդումը, թե Շուշին ցանկացած պարագայում եղել է բանակցություններում հանձնման առարկա։

– Ինչպե՞ս կարող է չհերքել, եթե Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի վերջնական տարբերակի բովանդակությունը ՌԴ արտգործնախարար Լավրովը գաղտնազերծել էր ամիսներ առաջ: Այնտեղ Շուշին Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին խոսք չկա, ինչպես նաև Մեղրիով թուրքերին միջանցք տրամադրելու մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է Պուտինի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ապա այն նույնպես շատ տրամաբանական է: Պուտինը և Փաշինյանը բախտակիցներ են, քանզի շատ հայեր նրանց երկուսին էլ մեղադրում են հայկական արմատական շահերը ոտնահարելու մեջ: Իսկ եթե այդպես է, ապա նրանք պետք է միմյանց թևութիկունք լինեն, որպեսզի միասին պաշտպանվեն այդ մեղադրանքներից: Պուտինը նաև հույս ունի, որ Նիկոլի միջոցով կկարողանա մեղմել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների դժգոհությունն Արցախում Ռուսաստանի զինվորականների հայտնվելու կապակցությամբ:

Հայռուսական հարաբերություններն այսուհետ ի՞նչ բնույթ կունենան։ Ռուսաստանը բացառում է եռակողմ համաձայնագրում որևէ փոփոխությունը, դա հասկացնում է նաև իշխանության հրաժարականը պահանջող ուժերին։

-Հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվեցին լուրջ փորձության: Արցախը պատմականորեն եղել է այն պորտալարը, որը կապել է Հայաստանը Ռուսաստանի հետ: Ես միշտ ասել եմ, որ չարժե այդ հանգամանքը նկատի ունենալով մտածել, որ Ռուսաստանն այն հաշվի առնելով կապահովի Արցախի անվտանգությունը բոլոր պարագաներում: Մենք ստիպված ենք լինելու այս նոր պայմաններում մշտապես հաշվի առնել տարբեր հարցերով Ռուսաստանի ակնկալիքները մեզանից, քանզի այսուհետև ռուսներից է կախված մեր հայրենակիցների ապահովությունն Արցախից մնացած տարածքներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի վետոյի շնորհիվ, երբ ձախողվեց խորհրդի մշտական անդամների կողմից պատերազմը կանգնեցնելու փորձը, Ռուսաստանը դարձավ արցախյան հիմնահարցի կարգավորման փաստորեն միակ գործուն մոդերատորը, և մենք չենք կարող այդ իրավիճակի հետ հաշվի չնստել: Մենք այնքան մեծ զոհաբերությունների ենք գնացել հանուն Արցախի այս երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում, որ չենք կարող մեր ազգային օրակարգի առանցքից հանել արցախյան հիմնահարցը և հետևել Վրաստանի օրինակին: Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները պետք է դա հասկանան և օգնեն հիմնահարցին արդար հայանպաստ վերջնական լուծում տալու գործում, ինչը թույլ կտա մեզ վերագտնել մեր ինքնուրույնությունը և ազատությունը:

– Ստեղված իրավիճակը հաղթահարելու ի՞նչ ուղիներ եք տեսնում։ Որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթությունները։

– Այսօր պետք է փոխել կառավարության կազմը, ներգրավել խելացի, մասնագիտական բարձր որակներով օժտված մարդկանց: Հիշենք հայտնի ասացվածքը՝ ամեն ինչ որոշում են կադրերը: Կարևոր է հասկանալ, որ մենք կադրային հարցերում սխալվելու լիմիտը սպառել ենք: Պետք է գան մարդիկ, ովքեր ունակ են արդյունքի հասնել: Այդ առումով շատ կարևոր է, թե ով կնշանակվի արտգործնախարարի պաշտոնում: Չեմ թաքցնի, որ Քաղաքագետների միությունում մենք այս հարցը մանրակրկիտ քննարկել ենք և հանգել այն եզրակացության, որ ստեղծված պայմաններում պետք է նշանակել Արցախի հիմնահարցով բանակցային գործընթացին քաջածանոթ փորձառու դիվանագետի: Այնպիսի մարդու, ով տիրապետում է, գիտի բանակցային գործընթացի անցած հանգրվանները և ներկայիս վիճակը և, ինչը նույնպես կարևոր է, կարող է օգտագործել արևմտյան համանախագահների ձգտումը Ռուսաստանին մենակ չթողնելու և սեփական լուման բերելու հարցի արդար կարգավորման գործում: Ի վերջո, Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ չեն կարող այս կամ այն չափով չմտահոգվել այն բանով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը լկտիաբար անտեսեց ռազմական ճանապարհով հարցի լուծման անընդունելիության մասին նրանց հետևողական հորդորները: Ստեղծվել է ուժային եղանակով միջազգային պրոբլեմները լուծելու վտանգավոր նախադեպ, և չի կարելի թույլ տալ, որ հարցերի լուծման այդ ուղին դիտվի որպես հնարավոր և արդյունավետ, իսկ դրա համար Ադրբեջանը և Թուրքիան պետք է պատժվեն: Կարծում ենք, որ թվարկված կարևոր չափանիշներին լիովին համապատասխանում են երկու փորձառու, հմուտ և հայտնի դիվանագետներ՝ Վարդան Օսկանյանը և Ժիրայր Լիպարիտյանը: Երկուսն էլ խորքից, ակունքներից գիտեն խնդիրը, իրենց պրակտիկ գործունեության ժամանակ կարողացել են հասնել դրական արդյունքների:

Ի՞նչ կասեք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի մասին:

– Այս ծանր հոգեվիճակում ես հնարավոր չեմ համարում ընտրությունների անցկացում: Համոզված եմ, որ այժմ քաղաքացիները չեն գնա ընտրությունների: Մարդիկ շատ մեծ հույսեր էին կապում իրենց կամարտահայտությամբ ձևավորված խորհրդարանի, վարչապետ Փաշինյանի և նրա երիտասարդ թիմի հետ: Որքան մեծ էին այդ հույսերը, նույնքան մեծ է այսօր հիասթափությունը: Մարդիկ պետք է դուրս գան այս հոգեվիճակից, իսկ դրա համար ժամանակ է պետք: Այս հոգեվիճակում մարդկանց նորից չի հաջողվի ձևավորել արդյունավետ գործելու ունակ խորհրդարան: Այն ժամանակ նրանց թույլ չտվեցին դա անել էյֆորիան ու կույր վստահությունը իմքայլականների գեղեցիկ խոսքերի նկատմամբ, իսկ հիմա՝ հիասթափությունը և ատելությունը: Ընտրությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ չկան ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Պետք է ձևավորվի անհրաժեշտ հասարակական պոզիտիվ մթնոլորտ, որը հնարավորություն կտա կատարել գիտակցված ընտրություն՝ ընտրելով բարձր գիտելիքներով օժտված քաղաքացիների: Եթե այդպիսի մթնոլորտ ձևավորվի առաջիկա մեկ տարվա ընթացքում, ապա մյուս տարվա աշնանը հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ստանալով ԱԺ ներկայիս կազմից էապես տարբերվող ու արդյունավետ գործելու ունակ խորհրդարան: Այո, այս խորհրդարանն իր անգործությամբ, պատերազմի ժամանակ դրսևորված անօգնականությամբ ցանկալի է, որ հնարավորինս շուտ անցնի պատմության գիրկը: Պատերազմի սկզբից ընդամենը տասն օր անց Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը բանաձև ընդունեց, որով հորդորում էր խորհրդարանականներին շուտափույթ ճանաչել Արցախը, ռազմական համագործակցության և փոխօգնության մասին Արցախի հետ պայմանագիր կնքել, որպեսզի Հայաստանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները լայնածավալ օրինական աջակցություն ցուցաբերեն Արցախի ինքնապաշտպանության գործին: Դա չարվեց, և օր առաջ մենք Պուտինի խոսքում լսեցինք, թե ինչպիսի տարակուսանք է առաջացրել ռուսների մոտ Արցախի ճանաչումից Հայաստանի հրաժարման պայմաններում ուրիշներից Արցախի ճանաչումն ակնկալելը: Այս անպարկեշտ ու հիմար խորամանկություններով հնարավոր չէր հասնել պատերազմում դրական արդյունքի, սակայն մնում եմ այն համոզման, որ այսօր ընտրությունների անցկացման դեպքում մեծ է հավանականությունը, որ մենք կստանանք նորից այս նույն որակի Ազգային ժողով: Պետք է մինչև ընտրությունների անցկացումը շատ մեծ աշխատանք տանենք, որպեսզի վերականգնվի մեր ժողովրդի հավատը պետության և երկրի ապագայի նկատմամբ: Առանց այդ հավատի վերականգնման ընտրությունները կվերարտադրեն այս նույն վիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում