Լուրեր
Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու կամ լավ ապրելու․ Մովսես Հակոբյան
  • 15:37
  • 2020-11-19
  • Դիտումներ՝ *

Բանակի բարեփոխումների մասին խոսակցությունները ,ցավոք, զինվորի կյանքը լավացնելու, հեշտացնելու մասին է, մինչդեռ բանակն այդպիսի կառույց չի, բանակում պետք է քրտնես, տանջվես, որ կարողանաս հաղթանակ կերտել, որ չզոհվես։ Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե չէ՝ սնվելու կամ լավ ապրելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա անդրադարձավ նաև քաղաքական որոշ գործիչների հայտարարություններին, մասնավորապես այն գործիչներին, որոնք կարծում են, թե բանակում գիտելիքն այնքան կարևոր չէ, կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ, հաղթել։

  • Դիտումներ՝ *