Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ռուսաստանը նախազգուշացնո՞ւմ է, թե՞ կանխարգելում. ո՞ւր կհասնի ներքաղաքական թեժացումը

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե Արևմուտքը Հայաստանում ու Ադրբեջանում ազգայնական ուժերի միջոցով փորձում է տապալել եռակողմ համաձայնության իրականացումը: Խոսքը բնականաբար վերաբերում է նոյեմբերի 9-ին համաձայնությանը: Իհարկե, Ադրբեջանի վերաբերյալ ինքնին առաջանում է հարց՝ ադրբեջանցիները այդ համաձայնության ի՞նչն են փորձում տապալել: Դա, իհարկե, այլ խոսակցության նյութ է, որին անդրադարձել ենք և դեռ կունենանք անդրադառնալու առիթներ: Այս պահին առավել հետաքրքիր է գնահատականը Հայաստանի առումով, որովհետև Երևանում առկա է ներքաղաքական թեժ պայքար, որի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խոսքը մոտ երկու տասնյակ կուսակցությունների մասին է, որոնք, հայտարարելով Հայրենիքի փրկության շարժում, դնում են վարչապետին հեռացնելու խնդիր, միաժամանակ նշելով, որ բանակցողի փոփոխությունը թույլ կտա ի շահ Հայաստանի փոխել համաձայնագրի իրականացման ընթացքը: Նրանք, իհարկե, կասկածի տակ չեն դնում ռուս խաղաղապահների ներկայությունը, համարելով դա իրողություն և անհրաժեշտ իրողություն:

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում ընթացող, թերևս, ամենաաշխույժ և նկատելի գործընթացը դա է, իսկ դրան մասնակից ուժերին դիտարկել Արևմուտքի պատվերով գործող ազգայնականներ, թերևս, մեղմ ասած, կլինի չափազանցություն: Այդ գործընթացի մասնակից բոլոր ուժերը գործնականում շատ հստակ են դիրքավորվել Ռուսաստանի հետ հարաբերության դաշտում և անգամ պարբերաբար մեղադրել ներկայիս իշխանությանը այդ հարաբերությունը խաթարելու համար: Այլ հարց է, իհարկե, այդ մեղադրանքի քաղաքական հիմնավորվածությունը, որը նախօրեին իր հարցազրույցում կասկածի տակ դրեց անգամ նախագահ Պուտինն անձամբ: Նա նշեց, որ անհիմն են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերության վատթարացման կամ խաթարման մասին հայտարարությունները, քանի որ այդ հարաբերությունը բազմադարյա և խորն է ու հիմնված չէ անձերի վրա:

Անձերի մասով էլ Պուտինը նշեց, որ իր և Փաշինյանի միջև ձևավորվել է փոխվստահության լավ մթնոլորտ: Այդուհանդերձ, Ռուսաստանը չունի որևէ հիմք, այսպես ասած՝ 17-ի ձևաչափի հանդեպ անվստահության և արևմտյան հետք տեսնելու հիմք: Բայց այդ դեպքում առաջանում է հարց, թե որտե՞ղ է Նարիշկինը տեսնում այդ հետքը, ո՞ր քաղաքական գործընթացում, եթե հիմնական ռեսուրսային գործընթացը ծավալվում է 17-ի շրջանակում: Իհարկե, համաձայնագրի առնչությամբ Հայաստանում իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնում են բոլորը, չկա ուժ, որ չհայտնի, սակայն խնդիրն այն է, որ, կարծես թե, չկա նաև որևէ շատ թե քիչ շոշափելի այլ գործընթաց, որն իր մասշտաբով կարող է թույլ տալ խոսել համաձայնագրի տապալման ռիսկի մասին:

Ազգայնական ուժերի մասին խոսելու առիթ կարող է լինել, իհարկե, Ազգային ժողովրդավարական բևեռի գործունեությունը, որն իր դժգոհությունը ևս արտահայտում է կամ փորձում է արտահայտել հանրահավաքի և բողոքի այլ ակցիաներով: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ բևեռի բողոքի գործընթացը անհամեմատ նվազ մարդաշատ է, քան, օրինակ, 17-ի պարագայում: Հետևաբար՝ կարո՞ղ էր արդյոք դա արժանանալ Նարիշկինի մակարդակով արձագանքի: Եթե եղել է այդպիսի արձագանք, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը տեսել է որոշակի ռիսկեր՝ չնայած ներկայումս նվազ տեսանելի մասշտաբների: Այդ ֆոնին հատկանշական է Հայաստանի ներքաղաքական իրողությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի նախօրեին արած հայտարարությունը, որ պատերազմի վերսկսման վտանգ ունեցող երկրներում մշտապես կարևոր է հանրության համախմբվածությունը, ոչ թե բաժանումը: Թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահը, պարզ չէ, սակայն ակնառու է, որ Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացը ունի հենց բաժանման, քան համախմբման և կայունացման տանող միտում: Ռուսաստանն այդ պայմաններում արտաքին հետախուզության ղեկավարի շուրթերով արդեն փաստորեն նշանակում է մեղավորի: Դա զգուշացո՞ւմ է՝ կանխարգելման նկատառումով, թե՞ «ալիբի»՝ որևէ բան նախապատրաստելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում