Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուս-թուրքական «գոլ պատերազմ» արցախյան գոտում. ուժերի նոր կուտակում

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրել է թուրքական զորամիավորումներ Ադրբեջան ուղարկելու մասին որոշում, նախօրեին դրա համար ստանալով խորհրդարանի հավանությունը:

Ինչ ծավալի մասին է խոսքը, առայժմ պարզ չէ, սակայն պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտնի համաձայնությունից հետո Էրդողանի այդ նախաձեռնությունը բավականին տարօրինակ է և, դրանով հանդերձ, առավել մեծ ուշադրության արժանի: Ռուսաստանը այդ որոշումը համարում է Թուրքիայի և Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը, ինչպես նախօրեին խոսում էր նաև այդ երկրի նախագահ Պուտինը: Միաժամանակ, սակայն, ուշագրավ է նաև Ռուսաստանի պարագան, որտեղ Պետդումայի վերին պալատը հավանության է արժանացրել Արցախ ռուսական զորախումբ ուղարկելու որոշումը, որ եռակողմ համաձայնագրով նախատեսված է խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Բանն այն է, որ Կրեմլի խոսնակ Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ չկա Պետդումայի հավանության կարիք՝ երկրի սահմանից դուրս զինուժ օգտագործելու համար:

Ըստ Պեսկովի՝ նախագահն այդ հնարավորությունը ստանում է դեռևս 2015-ին սահմանված իրավասությամբ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է խնդիրը այդուհանդերձ հայտնվել Պետդումայում, ինչո՞ւ է Մոսկվան հարցը ներկայացրել Դաշնային խորհուրդ: Դմիտրի Պեսկովն այդ հանգամանքը բացատրել է առաքելության մասշտաբից բխող անհրաժեշտությամբ: «Առջևում հնգամյա ժամկետ է, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այդ առաքելության բավականին մասշտաբայնությունը և պատասխանատվությունը, լրացուցիչ թույլտվություն պահանջվեց այդ առաքելության համար», հայտնել է Կրեմլի խոսնակը: Դա առնվազն նշանակում է, որ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում լինելու է թերևս աճող: Դա, ըստ էության, զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը արցախյան գոտի մտել է խաղաղապահ առաքելության առիթով, սակայն նպատակները, անկասկած, ունեն ավելի լայն ռազմավարական ռեգիոնալ բնույթ: Ավելին, Ադրբեջանում աստիճանաբար սկսում են գիտակցել դա և խոսել, անգամ դժգոհել այդ առնչությամբ: Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումով էլ իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում ավելացնում է Թուրքիան: Եթե դա ռուս-թուրքական, այսպես ասած, փոխանակում չէ՝ բաժանումների հստակ պայմանավորվածությամբ, ապա հակադրության նոր փուլ է, երբ կողմերը սկսում են ռազմական ներուժի ծավալի կուտակում: Դա կնշանակի, որ Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան գոտում մտնում են ոչ սառը և ոչ տաք՝ այսպես ասած գոլ պատերազմի մի փուլ, երբ ուժեր են կուտակելու և սպասելու են հարմար պահի, դիմացինի թուլանալուն՝ ռազմական և ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում