Ամերիկյան վարչակազմը հերթական անգամ ընդլայնել է իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնք ենթարկվում են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը:
Ըստ հրապարակած ծանուցման, սահմանափակող միջոցներ են ձեռնարկվում Իրանի ինը այլ քաղաքացիների և 49 ընկերությունների և կազմակերպությունների, ինչպես նաև Իսլամական հանրապետության դրոշը ծածանող մեկ նավի նկատմամբ: