Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) հայտնել է 2021թ․ առաջնության անցկացման ժամկետները:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 3-11-ը։ Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020-ի ապրիլին, բայց համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց հոկտեմբեր-նոյեմբերին։ Նախատեսվում է, որ ապրիլի 1-ին տեղի կունենան EWF նախագահի և գործկոմի կազմի ընտրություններ: