Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Պուտինը բացահայտեց Հայաստանի տխուր իրողությունը

ՌԴ նախագահ Պուտինի լայնորեն քննարկվող հարցազրույցը պարունակում էր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ մի շարք հետաքրքիր ակնարկներ, որոնց թվում էր Արցախի կարգավիճակի և դրա հանդեպ նաև Հայաստանի վերաբերմունքի խնդիրը: Պուտինը բաց տեքստով նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը և Թուրքիան չունեին խնդիր, որովհետև ոչ ոք չէր ճանաչել Արցախի ինքնորոշումը, չէր ճանաչել Արցախը որպես անկախ սուբյեկտ:

Պուտինի հայտարարությունն այստեղ անշուշտ հարաբերական է՝ այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս պատերազմի ընթացքում ուղղակիորեն թույլ են տվել պատերազմական հանցագործություններ, և միջազգային ինչ իրավունքի մասին է խոսքը, եթե հենց Պուտինի ղեկավարած պետության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ նրանք ստույգ տվյալով կիրառում են վարձկան-ահաբեկիչների: Դա միջազգային իրավունքի շրջանակո՞ւմ է:

Միևնույն ժամանակ իհարկե պարզ է, որ Պուտինի խոսքն ունի մի քանի քաղաքական տողատակ, որոնցից մեկն ուղղված է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք Ռուսաստանից պարզաբանում են պահանջում Թուրքիայի դերի վերաբերյալ: Պուտինը փաստացի ասում է, որ նրանք են Թուրքիային տվել այդ դերի հնարավորությունը՝ առնվազն հավասարապես, և Մոսկվային չեն կարող դիտողություն անել Թուրքիայի հետ որևէ «սեպարատ» պայմանավորվածության համար:

Ամենաէականը, սակայն, նրա խոսքի այն հատվածն է, երբ Պուտինը պատերազմի առումով էական գործոն է համարում, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այլ կերպ ասած՝ Պուտինը ինչ-որ իմաստով մեղադրանք է ներկայացնում Հայաստանի իշխանություններին՝ նախկին և ներկա, որ Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել Արցախի կարգավիճակը: Այդ մեղադրանքը խոշոր հաշվով մեղադրանք է արցախյան հարցում հայկական պետական քաղաքականության «քաղաքական մակաբույծ» բնույթի վերաբերյալ, երբ փորձ է արվել հնարավորինս խուսանավել կոնկրետ պատասխանատվություն ենթադրող վարքագծից և այդ առումով միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերություններից՝ գերադասելով ժամանակ ձգելու և հիմնական պատասխանատվությունը Մինսկի խմբի համանախագահների վրա թողնելու մարտավարությունը:

Մեծ հաշվով, ընդունելի լինի տեր-պետրոսյանական մոտեցումը, թե ոչ՝ սա առանձին թեմա է, այդուհանդերձ հստակ է մի բան, որ արցախյան հարցում որևէ սկզբունքի և քաղաքական որոշման համար հրապարակային և կանխավ պատասխանատվություն ստանձնել է միայն նա, որից հետո Հայաստանում չի եղել այդպիսի պատասխանատվության դրսևորում: Պոստֆակտում՝ եղել է, երբ այլևս ակնառու է դարձել, որ չի ստացվել այդ կամ այն գրեթե կայացած համաձայնությունը: Պուտինը բերում է օրինակը, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, Օսիան, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միանալու որոշումը: Հասկանալի է, որ միջազգային քաղաքականության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը անհամեմատելի քաշային կատեգորիաներ են, սակայն ՌԴ նախագահի խոսքը խոշոր հաշվով այն մասին էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կամ ղեկավարությունները տարիներ շարունակ գերադասել են սպառել առաջին հաղթանակի քաղաքական կապիտալը, քան քաղաքական կապիտալ ավելացնել այդ հաղթանակի վրա: Ընդ որում, սա մի ցավալի իրողություն է, որը մեր բազմաթիվ հրապարակումներում և անդրադարձներում արձանագրել ենք նաև մենք՝ դեռևս տարիներ ի վեր:

Ի դեպ, գործնականում նույն պատկերն ունենք նաև այժմ, երբ կա քաղաքական արդարացի պայքար ստեղծված իրավիճակի և բնականաբար դրա գլխավոր պատասխանատու՝ գործող քաղաքական իշխանության դեմ, բայց չկա հանրությանը ներկայացվող առաջարկային կոնկրետություն հետագա անելիքների վերաբերյալ, որովհետև չկա հետագա անելիքի վերաբերյալ որևէ պատասխանատվություն ստանձնելու կամք և համարձակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում