Ամերիկացի գիտնականները ապացույցներ են ստացել այն մասին, որ ծխողները ավելի ծանր են տանում COVID-19 կորոնավիրուսը և բացատրել են պատճառը: Օգտագործելով բջջային մոդել՝ հետազոտողները եզրակացրել են, որ ծխելը արգելափակում է իմունային համակարգի հաղորդակցային սպիտակուցների գործունեությունը, որոնք կոչվում են ինտերֆերոններ:
Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով՝ շնչուղիները կարելի է համեմատել մարմինը պաշտպանող պատերի հետ, իսկ ծխելը «այդ պատերի վրա անցքեր է ստեղծում»:
Գիտական աշխատանքը տպագրվել է Cell Stem Cell ամսագրում: