Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Այսօր ռինգ դուրս կգան և կիսաեզրափակիչում պայքարելու իրավունքի համար կպայքարեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 64 կգ քաշային Վահագն Գալուստյանը: