Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ուզում մինչև հունիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, որտեղ նշում է առաջիկայում մոտ երկու տասնյակ կետով կարևոր անելիքները՝ կապված պատերազմի թե՛ մարդկային, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի հետ, նաև բանակի ռեֆորմի, կառավարության կազմում փոփոխությունների: Փաշինյանի հրապարակած ժամանակացույցը մինչև հունիս է, երբ նա խոստանում է հանրությանը ներկայացնել հաշվետվություն կատարվածի վերաբերյալ և որոշել հետագա անելիքները: Այդ հայտարարության տողատակում թերևս ակնարկն է, որ՝ արածը բավարար չլինելու համար կարող է լինել հրաժարական և նոր ընտրություն:

Ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից ժամանակ է ակնկալում մինչև 2021 թվականի հունիս: Կտա՞ հանրությունը նրան այդ ժամանակը: Ուշադրության է արժանի և այն, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ոչ թե արտահերթ ընտրության գնացող ճանապարհային քարտեզ, այլ, այսպես ասած, իրավիճակը շտկելու և փաստացի քաղաքական իշխանությունը պահելու: Նրա ճանապարհային քարտեզի հրապարակումը հատկանշական է երկու դիտարժան իրողության ֆոնին:

Նախ՝ Հայաստանի նախագահի ուղերձը՝ պետք է վարչապետի հրաժարական և անցումային արհեստավարժ կառավարության ձևավորում, հետո արտահերթ ընտրություն, որպեսզի Հայաստանը հաղթահարի ապակայունության վտանգն ու ամրանա հետագա խնդիրների համար: Եվ մյուսը՝ ՌԴ նախագահ Պուտինի նախօրեի հարցազրույցը, որում նա բավականին թափանցիկ ակնարկներ էր անում նաև Հայաստանի ներքին կյանքի առնչությամբ՝ ասելով իհարկե, որ դա Հայաստանի ներքին գործն է:

Մասնավորապես, Պուտինը նշում էր, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկրում չի կարելի վարել հանրությանը բաժանելու քաղաքականություն, հատկապես իշխանության կազմակերպման իմաստով: Ինչ էր ակնարկում Պուտինը՝ պարզ չէ, սակայն բավականին հստակ էին նաև հայտարարություններ, որոնցով ՌԴ նախագահը ըստ էության ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դնում էր թե՛ նոր իշխանության, թե՛ նախկին իշխանության-ներկայիս ընդդիմության վրա:

Ակնառու է, որ Ռուսաստանն այստեղ ունենալու է ներքաղաքական զարգացումների էական դեր, ըստ այդմ էական է դառնում նաև հարցը, թե Հայաստանի հանրությունից բացի, ինչպես է վերաբերվելու մինչև հունիս ժամանակ ստանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Դա իր հերթին կախված է լինելու մի շարք բազմազան գործոններից: Հատկանշական է մի բան, որ Պուտինը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության» համար մեղադրանքը անհիմն է, և դրա մասին խոսք լինել չի կարող: Դա գործնականում Փաշինյանին անվտանգության երաշխիքի առնվազն նախնական ուրվագծում էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում