Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հայաստան-Վրաստան էլեկտրական զուգահեռ կապի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, մինչև նոյեմբերի 30-ը ծրագրի մասհանումների ժամկետը չերկարացնելու դեպքում կունենանք մոտ 16 մլն եվրոյի առաջադրված տուգանք:
«2020 թվականին մենք ունենք նաև պարտավորություն ինտեգրվելու ընդհանուր էներգետիկ ծրագրին, որն առանց այս ծրագրի իրականացման անհնար կլինի»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` ծրագրի ամբողջ արժեքը գնահատված է 188.2 մլն եվրո. «Պետք է հաշվի առնենք ոչ միայն ծրագրի եկամտաբերությունը, այլև այն վնասները, որ չենք ունենա ծրագրի չիրականացման դեպքում»:
Մանրամասն՝ տեսանյութում: