Եվս 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ նոյեմբերի 14-ից ընդհանուր ավելի քան 1700 բնակիչ է վերադարձել։
Նշվում է, որ նոյեմբերի 17-ին 502 փախստականների տեղափոխող 24 ավտոբուսներ Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։