Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ վերադարձի հարցը զգայուն է և կարևոր։
Այս մասին ՌԴ նախագահն ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։
«Դա շատ կարևոր հարց է։ Դա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգության ապահովման համար է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը տեղակայվել։ Այդ առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա»,- ասել է ՌԴ նախագահը։