Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ավարտվեց հետևելու ժամանակը. ԱՄՆ-ն սկսել է հարցեր տալ, հարցեր ունեն նաև հայերը

Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը իրականացնում է շրջագայություն-այց եվրոպական և մերձավորարևելյան մի քանի երկիր: Պոմպեոն այդ հայտարարությունը արել է Ֆրանսիայում: Ի դեպ, այնտեղից նա մեկնել է Թուրքիա, որտեղ, սակայն, չի եղել հանդիպում Էրդողանի կամ Դավութօղլուի հետ: Պոմպեոն հանդիպել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի հետ, քննարկվել են Սուրբ Սոֆիայի տաճարի և կրոնական ազատության հարցեր: Թեև Թուրքիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների բացակայությունը պայմանավորված է ժամանակացույցի չհամապատասխանությամբ և խտությամբ, այդուհանդերձ ակնառու է, որ խնդիրը քաղաքական տարաձայնություններն ու լարվածությունն են: Առավել ևս որ Պոմպեոն Ֆրանսիայում քննադատել է Թուրքիայի ագրեսիվ վարքը միջերկրածովյան ռեգիոնում և արցախյան գոտում: Այդ առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ բացատրություն է ակնկալում ՌԴ-ից Թուրքիայի դերի վերաբերյալ:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Մինսկի խմբի շրջանակի և Թուրքիայի դերի վերաբերյալ, ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ հայտարարությունների համատեքստում առաջանում է պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան թույլ տվեցին Թուրքիային, ըստ էության, դուրս բերել Արցախյան հակամարտությունը Մինսկի խմբի համանախագահության շրջանակից և լուծել ռազմական ճանապարհով: Պետք է խոստովանել, ինչքան էլ ցավալի լինի, որ, ըստ էության, տեղի է ունեցել լուծում ռազմական ճանապարհով, որը թույլ են տվել նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Իհարկե, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերերը և թույլ չտալու կարողությունը հնարավոր է դիտարկել տարբեր կերպ, սակայն ամբողջ հարցն այն է, որ նրանք թույլ են տվել կամ չեն էլ փորձել միջամտել այնքան, որքան թույլ էր տալիս նրանց, առավել ևս ԱՄՆ ունեցած ներուժը:

Հետևաբար` ներկայումս հարցերը և հայտարարությունները Թուրքիայի դերի և Մինսկի խմբի շրջանակում կարգավորման վերաբերյալ, ոչ միայն համոզիչ չեն, այլ ընդամենը վկայում են այն մասին, որ ավարտվել է հետևելու ժամանակը՝ թե ինչպես են բախվում Ռուսաստանն ու Թուրքիան և փորձում գտնել ելքեր, և այժմ ժամանակն է սկսել քաղել դրանից եկող կամ հնարավոր միավորները: Այդ իմաստով, ի դեպ, եթե Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները հարց ունեն Ռուսաստանին ու Թուրքիային, ապա հայ ժողովուրդը, թերևս, հարց ունի երկու համանախագահներին՝ ի վերջո, նրանք ինչ գործուն լծակներ ունեն ազդելու իրավիճակի վրա, և որքան կամք ունեն այդ լծակները գործադրելու, և ընդհանրապես ինչպիսին է նրանց հետաքրքրությունը Կովկասի հանդեպ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում