Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանը հանգստացնում է Ադրբեջանին

«Մենք չենք տեսնում այդ հայտարարությունը խմբագրելու, վերանայելու որևէ փորձ: Ամեն ինչ անելու ենք, որ այդ փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ո՞ւմ է ուղղված Սերգեյ Լավրովի խոսքն ու ինչ համատեքստն է այն պարունակում: Բանն այն է, որ այստեղ առնվազն հնարավոր է դիտարկել երկու հարթություն: Մեկը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի հարթությունն է, որոնք հայտարարում են, որ Ռուսաստանից ակնկալում են մանրամասն հավելյալ պարզաբանումներ եռակողմ համաձայնագրի առնչությամբ, իսկ մյուսը Հայաստանի ներքին դաշտն է, որտեղ ընդդիմությունը վիճարկում է համաձայնագիրը, պահանջում այն ստորագրած իշխանության հրաժարական և հայտարարում, որ կա ինչ-որ բան փոխելու շանս: Այդպիսով, երկու այդ հարթությունից ո՞ւր, որ մեկին է ուղղված Լավրովի խոսքը, որ չեն տեսնում հայտարարությունը վերանայելու փորձ և ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա: Դա ՌԴ մտավախությունն է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են անե՞լ այդպիսի փորձ, թե՞ Լավրովը խոսում է Հայաստանի ընդդիմադիր ուժերի մասին, փաստորեն նրանց ակնարկելով, որ Ռուսաստանը թույլ չի տա դիպչել համաձայնագրին:

Հիշենք, մի քանի օր առաջ Լավրովը հայտարարել էր, որ հայաստանյան ընդդիմությունը շահարկում է համաձայնագիրը: Իհարկե, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները միարժեք լինել չեն կարող՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների, թե՛ Հայաստանի ներքաղաքական դաշտում իրողությունները և թե՛ ընդհանուր իրավիճակը բավականին նուրբ և բազմաշերտ է: Տվյալ պարագայում Ռուսաստանը խաղում է փաստորեն երկու կամ երեք ուղղությամբ:

Համաձայնագրի կապակցությամբ՝ Թուրքիայի և Բաքվի հետ, և նաև այլ շերտերով՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի, և երրորդ՝ Հայաստանի իշխանության ու, թերևս, ընդդիմության հետ: Իրավիճակը պարտադրում է բազմավեկտոր խաղ, և այստեղ գործնականում կասկած չկա, որ բազմազան շերտերի պարագայում համաձայնագրի որոշակի փոփոխությունը լինելու է աներկբա: Ռուսաստանի համար խնդիրն այս փուլում թերևս այն է, որ առավելագույնս ամրապնդված չէ համաձայնագրով թելադրվող իրավիճակը: Առավել ևս որ Ադրբեջանում արդեն իսկ դժգոհություններ են նշմարվում՝ կապված այն բանի հետո, որ Ռուսաստանը բավականին մեծ ծավալի զինուժ ու ռազմատեխնիկա է տեղափոխում Արցախ: Համաձայնագրի անփոփոխության մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները թերևս միտված են Ադրբեջանում ավելորդ աղմուկ թույլ չտալուն, մինչ համաձայնագրով նախատեսված գլխավոր խնդրի՝ խաղաղապահ առաքելության ամբողջական ծավալումն ու ամրապնդումը, որից հետո, թերևս, Ռուսաստանն ինքը իրողությունները կփորձի տեղափոխել այլ հարթություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում