Այս բարդ իրավիճակում բոլորս փնտրում ենք ուղիներ, ելքեր, և բոլորը միաբերան պնդում ենք, որ պետք է լինել միասնական, միաբան ու հնարավորինս անցնցում դուրս գալ այս իրավիճակից։
Ձեզ համար ստեղծված իրավիճակում ո՞րն է այն լավագույն ճանապարհային քարտեզը, որն անցնցում մեզ դուրս կբերի ստեղծված իրավիճակից․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Այստեղ առաջնայինը ներքին իրավիճակի կայունացումն է, որովհետև ցանկացած հաջորդ քայլ, որը կբերի ներքին իրավիճակի ավելի ապակայունացմանը, բերելու է ուղղակի կործանման։ Սա միանշանակ է, կարծես թե, բոլոր կողմերի համար։ Ինձ համար նաև չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր է, թե ում պետք է փոխանցվի այս իշխանությունը։ Այո, ես էլ եմ հակված այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, ինչպես նաև նրա թիմը պետք է տա հրաժարական, բայց ում պետք է փոխանցվի և ինչ կարգով՝ սկզբունքային խնդիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։