Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարեց. «Պարոն Քոչարյան, ռազմական դրության ժամանակ պաշտպանության նախարարից վեր կա մեկ անձ, և այդ անձը գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն է: Մեզ մեծ լավություն արած կլինեք, եթե ձեր հայտարարությունը ուղղեիք դեպի Նիկոլ Փաշինյանը»:
Դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին` նա ասաց. «Դուք այսօր այլևս չեք կարող ասել, թե չեք իմացել այս ամենի մասին, հիմա էլ հո գիտեք: Եվ այսօր ձեր կողմից այս ամենը չկանխելը պակաս դավաճանական քայլ չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում: