Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Բոլորը գիտեն, որ պարտվողը հայ զինվորը չէր

Արցախի պաշտպանական բանակը մնում է, պահպանում իր կարգավիճակը, և պետք է էլ ավելի ամրապնդվի և ուժեղանա, նախօրեին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Արցախի ՊԲ-ին եռակողմ համաձայնագրի արդյունքում: Սա հիմնարար նշանակության հարց է, որքան էլ ընդհանր ներքաղաքական թեժ լրահոսում արժանանում է քիչ ուշադրության:

Բանն այն է, որ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու է Պաշտպանական բանակը, որքան էլ Արցախում տեղակայվում է ռուս խաղաղապահների կոնտինգենտը: Ռուս խաղաղապահները լինելու են լայնամասշտաբ ռազմական գործողությունների զսպման մեխանիզմ ու երաշխավոր, սակայն Արցախի անվտանգային խնդիրը չի սահմանափակվում դրանով: Ոչ միայն պետք չէ բացառել, այլ հավանական են թշնամու հնարավոր դիրքային ոտնձգությունները: Մեծ հաշվով այնպես, ինչպես միշտ: Իհարկե պետք չէ բացառել, որ խաղաղապահները, նաև քաղաքական պայմանավորվածությունը, որ ՌԴ հովանու ներքո հաստատվել է նոյեմբերի 9-ին, բացառեն այդօրինակ դրվագներն անգամ: Սակայն, Արցախի անվտանգությունը այս դեպքում չի կարող թողնվել այդպիսի մեխանիզմով բացառման վրա:

Պետք է արձանագրել մի պարզ բան, որ խաղաղապահները դրանք Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության միջոցն են, հետևաբար լայն զսպման մեխանիզմ, որոնք սակայն չեն կարող երաշխավորել դիրքային բացարձակ անվտանգություն: Ավելին, արդեն իսկ եղել են որոշ միջադեպեր, որոնք կրելով լոկալ բնույթ, այդուհանդեձ բավականին մտահոգիչ են: Հետևաբար, Արցախի պաշտպանական բանակի դերը ոչ միայն չի նվազում, այլ թերևս դառնում է առավել կարևոր ու առանցքային: Հետևաբար, ներկայումս արցախցիների սոցալ-տնտեսական կյանքի վերականգնմանը զուգահեռ, պետք է առավելագույնս արագ վերականգնվի և վերակազմակերպվի Արցախի պաշտպանական բանակը՝ թե հոգեբանորեն, թե դիրքային նոր իրողությունների համատեքստում:

Խաղաղապահները հույժ կարևոր են, իհարկե, նոր իրավիճակում, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Ավելին, ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում այս փուլում նաև էական նշանակություն ունի հանրության հոգեբանության առումով: Այստեղ չմանրամասնենք, թե ինչի մասին է խոսքը, սակայն հանրության համար հոգեբանական իմաստով խաղաղապահների առկությունը ունի կարևոր նշանակություն: Միաժամանակ, նաև ֆունկցիոնալ տեսանկյունից նրանք էական դեր ունեն ադրբեջանական հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման գործում, ինչին արդեն ձեռնմուխ են եղել: Սակայն հայեցակարգային, հիմնարար իմաստով արցախյան անվտանգության երաշխիքը կա ու լինելու է Արցախի պաշտպանական բանակը, որը պետք է բոլոր առումներով վերականգնվի հնարավորինս արագ՝ Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը զուգահեռ: Ավելին, Արցախի պաշտպանական բանակը ոչ միայն չի կորցնում իր ռազմա-քաղաքական դերը ռեգիոնալ իմաստով, այլ թեկուզ ռազմական պարտությունից հետո պահպանում այն և միևնույն ժամանակ նաև դրանում ձևավորվում են նոր շերտեր: Ի վերջո միջազգային անվտանգության համակարգի առանցքային կենտրոնների համար ակնառու էր, որ պարտվել է ոչ թե հայ զինվորը, այլ հայկական զինանոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում