Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 20201թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
«Մենք վճարունակության որևէ ռիսկ պետք է չառաջացնենք: Մեր վարկանիշը պետք է լինի բարձր, որ կարողանանք ներգրավել պարտք և ապահովել տնտեսական զարգացումը, անվտանգությունը, ներդրումներ կատարենք ենթակառուցվածքների զարգացման համար»,- հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով` միկրոկայունությանը այլընտրանք չկա, և պետք է շատ աշխատել. «Մենք կունենանք ավելի համեստ հարկային եկամուտների ցուցանիշ»:
Ֆինանսների նախարարը նշեց, որ բնական է, պիտի ունենանք պարտքի աճ. «Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 66.5 տոկոս` նախորդ տարվա 49.9 տոկոսի փոխարեն: 2021 թվականին կկազմի 67 տոկոս»:
Մանրամասն՝ տեսանյութում: