Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես հաղթել Հյուսիսային Մակեդոնիային․ պատմական խաղին ընդառաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Նիկոսիայում կանցկացնի այս տարվա վերջին հանդիպումը։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում մերոնք կհյուրընկալեն Հյուսիսային Մակեդոնիային։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար Երևանում, սակայն հիմք ընդունելով պատերազմական իրավիճակը ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել մրցավեճը չեզոք դաշտում անցկացնելու վերաբերյալ։

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:Հաղթանակի դեպքում մեր հավաքականը հաղթող կճանաչվի ենթախմբում։ Երկու օր առաջ Թբիլիսիում Վրաստանի դեմ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է հաղթել և պատրաստ է պայքարել խմբում առաջին հորիզոնականի համար։ Մերոնք ցույց տվեցին, կազմակերպված, բալանսավորված և դինամիկ ֆուտբոլ։ Ինչ խոսք եղան նաև սխալներ և բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ թիմային ֆուտբոլն իր բարձրության վրա էր։ Հայաստանի հավաքականի միակ թույլ օղակը թերևս պաշտպանության ձախ եզրն էր, որտեղ հանդիպման մեկնարկից խաղում էր Արման Հովհաննիսյանը։ Վերջինիս սխալի հետևանքով վրացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք և հավասարեցրին հաշիվը։ Թե ինչու է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարուակում վստահել այս ֆուտբոլիստին՝ դժվար է ասել։ Վրաստանի դեմ խաղում Հովհաննիսյանի փոխարինած Սերոբ Գրիգորյանը շատ ավելի լավ տպավորություն թողեց և տրամաբանական կլինի, որ հենց այս ֆուտբոլիստը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում լինի մեկնարկային կազմում։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել նաև, որ միանգամայն տրամաբանական կլինի նաև Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը չփոփոխելը։ Ֆուտբոլում չգրված օրենքի համաձայն հաղթող կազմը չեն փոխում։ Ինչևէ, Փորձելով գնահատել մեր հավաքականի հաղթելու հնարավորությունները հարկ ենք համարում ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքներին։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության D դիվիզիոնի եզրափակչում նոյեմբերի 12-ին մակեդոնացիները 1։0 հաշվով հաղթել էին Վրաստանին։ Հյուսիսային Մակեդոնիան պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Սա բացառիկ արդյունք է։ Հյուսիսային Մակեդոնիան գրանցելով պատմական հաջողություն, նույն մոտիվացիայով դժվար թե ներկայանա առաջիկա հանդիպմանը։ Նշենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունն ըստ էության հնարավորություն չի տալիս ձեռք բերելու 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ուստի մրցաշարային առումով Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի համար այնքան էլ կարևոր չէ։ Ինչպես հայտնում է Macedonian Football-ը Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը տարբեր պատճառներով չեն մասնակցի առաջատարներ Գորան Պանդևը, Էնիս Բարդին, Արիան Ադեմին, Էզջան Ալիոսկին, դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան Նիկոլովը, Ստեֆան Սպիրովսկին ու «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմաս: Թերևս հայտնի է, որ Էլմասը մկանային վնասվածք ունի, իսկ Պանդևը հրաժարվել է մասնակցել խաղին: Նշենք, որ հենց մակեդոնական ֆուտբոլի լեգենդ Պանդևի խփած գոլի շնորհիվ էր մեր առաջիկա մրցակիցը հաղթել էր Վրաստանին։ Պանդևն և մյուս առաջատար ֆուտբոլիստները հավանաբար նախընտրել են հանգստանալ և ռիսկի չդիմել։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հյուսիսային Մակեդոնիան Ազգերի լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի նկատմամբ։ Փաստորեն, վաղը Հյուսիսային Մակեդոնիան 6 օրվա ընթացքում կանցկացնի 3-րդ պաշտոնական հանդիպումը։

Կարծում ենք ակնհայտ է, որ նման գրաֆիկով և ծանրաբեռնվածությամբ բավական դժվար է խաղալ բարձրորակ ֆուտբոլ։ Ուստի հավանականությունը մեծ է, որ վաղը ոչ հիմնական կազմով խաղալուց զատ Հյուսիսային Մակեդոնիան կունենա նաև այլ խնդիրներ։ Ամեն դեպքում սա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի հաղթանակը երաշխավորված է և որ Նիկոսիայում մերոնց հեշտ հանդիպում է սպասվում։ Վաղվա հանդիպումը պատմական նշանակություն ունի մեզ համար։ Առաջին անգամ հնարավորություն ունենք ընտրական մրցաշարի հաղթողը դառնալու և պարտավոր ենք օգտագործել այդ հնարավորությունը։ Բուքմեյքերներն այս մրցավեճում մի փոքր ավելի հավանական են համարում Հայաստանի հավաքականի հաղթանակը։

Մասնավորապես, մերոնց հաղթանակի համար սահմանված է 2․45 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․53, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակը՝ 3․06 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում