Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ իր երկրում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի արտադրության գործարան կկառուցվի: Նա արդեն իսկ անհրաժեշտ բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ներդրումներ ներգրավելու շուրջ:
Բացի այդ, Տոկաևը հորդորել է հնարավորինս շուտ սկսել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը: Տարբեր պատվաստանյութերի արտադրության գործարանի շինարարությունը սկսվել է հոկտեմբերին:
Երկրի առողջապահության նախարարությունը կարծում է, որ գործարանի հզորությունը կբավականացնի ամբողջ Ղազախստանին, հաղորդում է sftnewsru.net- ը: