Թուրքական բանակի հրետանին գնդակոծում է Ռաքքա նահանգի սահմանամերձ Թել Աբյադ քաղաքից դեպի արևմուտք՝ սիրիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Firat քրդական գործակալությունը: Նրա խոսքով՝ Կոզեյլի և Խիրբեթ-Բաքր գյուղերը ուժեղ հրետակոծության տակ են ընկել, որտեղ կան ավերածություններ և զոհեր, դրանց թիվը ճշտվում է:
Ավելի վաղ գնդակոծվել էին Խուշան, Ալ-Խալիդիա և Քուր-էլ-Հասան բնակավայրերը Այն-Իսա քաղաքի մերձակայքում, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասեկե մայրուղու վրա: Այնտեղից տուժած քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ չեն ստացվել: