Ամերիկյան Google ընկերությունը, չկարողանալով համաձայնութան գալ զեղչերի ծառայություններ մատուցող Groupon ընկերության հետ, գնում է նմանատիպ Dealmap կայքը: Այս մասին գրում է The New York Times-ը: Dealmap-ը հավաքում է ԱՄՆ տարածքում գործող բոլոր զեղչային ակցիաների մասին տեղեկությունները: Գործարքի գինը չի հաղորդվում: «Մենք տպավորված ենք այն հաջողություններով, որ ունի Dealmap-ի թիմը, և ուրախ ենք ողջունելու նրանց մեր ընկերությունում»,- ասել են Google-ում:
Dealmap-ը գրանցվել է Կալիֆոռնիայում, համագործակցում է զեղչեր տրամադրող մոտ 450 կայքերի հետ: Այն այս պահին ունի 15 աշխատակից և 2 միլիոն օգտատեր: Հիշեցնենք նաև, որ Google-ը ցանկանում էր 6 մլրդ դոլարով գնել նմանատիպ ծառայություններ մատուցող Groupon-ը: