Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Կառավարությունը քաղաքացիական պատերազմ չի կարող ուզել, բանակը պետք է իր ծանրակշիռ խոսքն ունենա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց մամուլի ասուլիսում անդրադառնալով իր երեկվա աղմկահարույց հայտարարությանը, նշել է, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում:

Նա նշեց, որ, իհարկե, իր ձևակերպումը՝ պատերի տակ վնգստացողների մասին, բավականին կոշտ է. «Բայց երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում: Այո՛, այս ձևակերպումը օգտագործել եմ, բայց դա նշանակում էր, որ առաջնագծից զինվորների վերադարձի դեպքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե իբր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել»:

Նրա խոսքերով՝ առաջնագծից ոչ մեկը Երևան չի վերադառնում զինված. «Իհարկե, մենք Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և քաղաքացիական բախումները: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում: ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար»,- նշել է Փաշինյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցը հստակ պարզաբանել է. «Զորքը զենքով չի կարող Երևան գալ։ Բանակն ունի իր կազմակերպչական կառույցն ու կանոնադրությունը։ Վարչապետի հայտարարությունից ինչ-որ մաս շոկի ենթարկվեց, մի մասն էլ շահարկեց քաղաքացիական պատերազմի հանգամանքը։ Ուրիշները կարող է ուզեն քաղաքացիական պատերազմ, բայց կառավարությունը ո՞նց կարող է ուզել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այսօր կառավարության փոփոխություն են ուզում, նախկին սահմանադրապաշտները հիմա ուզում են Սահմանադրությունից դուրս գործընթացներ ծավալել, ո՞րն է տրամաբանությունը։ Մեր բանակը, զինվորականը պետք է ծանրակշիռ խոսք ունենա պետության կայունության գործում, նկատի ունեմ՝ այն բանակը, որ դեռ ռազմադաշտում է։ Իսկ հիմա ինչ-որ մարդիկ հարց են լուծում, որոնք դրա հետ ոչ մի առնչություն չեն ունեցել։ Հիմա ստեղծված վիճակում բանակի հրամանատարությունը, եթե չի խառնվում՝ չափազանց սխալ է անում։ Երկրում ռազմական դրություն է հայտարարված, բանակը պետք է շահագրգռված լինի ռազմական դրության վիճակի մնալու հարցով։ Ստեղծված գերբարդ իրավիճակում բանակը պետք է ապահովի պետության սահմանադրականության շրջանակներում կենսագործունեությունը»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքերով՝ որոշ իրավաբաններ նշում են, որ վարչապետի երեկվա գրառման մեջ կային նաև քրեական գործ հարուցելու հիմքեր։ «Վարչապետի կողմից արված գրառումը կարող ենք գնահատել որպես սպառնալիք իր ընդդիմադիրներին, իսկ այսօրվա շտկումները պարզապես մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ վարչապետը ձևակերպումներ է անում իրեն բնորոշ, բայց ոչ վարչապետին հարիր ոճով. «Երկրի վարչապետին հարիր չէ նման բառապաշար օգտագործել։ Բայց ինքը կաղում է էթիկայի նորմերից, ուստի կարող է պատերի տակ վնգստալու մասին հայտարարություն թույլ տալ իրեն։ Ընդդիմությունը մինչ այժմ չի ասել, որ զենքով է պայքարելու։ Ավելին՝ իրավապահ համակարգը կալանավորում է այն մարդկանց, որոնք, ըստ իրենց՝ զենքով վարչապետին սպանելու մահափորձ էին ծրագրում, սակայն դատարանը հետագայում այդ ձերբակալությունը համարում է ոչ իրավաչափ։

Ընդդիմությունը նման բան չի ասել։ Իսկ վարչապետը սպառնալիք է հնչեցրել և փոխարենն ուզում է կոմպենսացնել իր ասածը, իր սպառնալիքը ու ընդդիմության չարած սպառնալիքը փորձում է դնել մի նժարի վրա, որպեսզի հավասարվի։ Բայց դա ընդամենը մանիպուլյացիոն տեխնոլոգիա է»։

Խոսելով ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու նախադեպի մասին, Արմեն Բադալյանն ընդգծեց. «Չենք կարող ասել, որ ընդդիմությունը կանխամտածված գնաց ու ծեծեց ԱԺ նախագահին։ Միշտ նման սթրեսային իրավիճակներում շարքային քաղաքացին էլ կարող է նման քայլի դիմել։ Եվ սա առաջին անգամը չէ։ 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծումից հետո ժողովուրդը մտավ Ազգային ժողով ու այնտեղ նույնպես ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահին ու իր տեղակալին։ Դա «ավանդույթ» է, մենք չենք կարող ասել, որ ընդդիմությունը հատուկ գնաց ու ԱԺ նախագահին ծեծի ենթարկեց։ Բայց երբ ժողովուրդը վերածվում է անկառավարելի ամբոխի, նրանից ամեն ինչ էլ կարելի է սպասել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում