Thursday, 18 04 2024
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Վարձկանների այստեղ մնալը ձեռնտու չէ նաև Ալիևին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) կրակել է «սահմանի մյուս կողմի» գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որոնք հարձակվել են Իրանի սահմանապահների վրա: Այս մասին  հայտնել  է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած բախումների ընթացքում իրանցի երեք սահմանապահի մահվան մասին: Անվտանգության ուժերը նշել են, որ նրանք թույլ չեն տալիս զինյալներին մուտք գործել Իրան: «ԻՀՊԿ ցամաքային ուժերն այսօր առավոտյան (շաբաթ օրը) կրակ են բացել մեր երկրի հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում գտնվող ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերի ուղղությամբ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Իրանցի զինվորականները հաղորդել են, որ զինյալները լուրջ վնասներ են կրել հրետանային կրակներից, բայց չեն նշել, թե որ երկրում են գտնվում անանուն խմբի դիրքերը:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը (Ադրբեջանի կազմում), Թուրքիային և Իրաքին:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը օգտագործել է Սիրիայից բերված հազարավոր վարձկան-ահաբեկիչների: Այս փաստը հաստատել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, այլ նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները:

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ տեղի ունեցած միջադեպը առնչություն չունի Սիրիայից բերված ահաբեկիչների հետ: «Նախիջևանում վարձկանների մասին որևէ տեղեկություն չկա։ Ամենայն հավանականությամբ Իրաքի  տարածքում տեղակայված ահաբեկչական խմբերի մասին է խոսքը, և մեր տարածաշրջանի հետ որևէ առնչություն չունի։ Հրետանային հարվածներ են, որից լուրջ զարգացումներ սպասել պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե Սիրիայից  բերված ահաբեկիչները մնացել են այստեղ, ապա մեծ վտանգ են սպառնում տարածաշրջանին. «Բայց մենք որևէ տեղեկություն չունենք՝ մնացել են, թե ոչ։ Կան տեղեկություններ, որ նրանց մեծ մասը զոհվել է։ Եթե մնան այստեղ՝ դիրքավորվեն, մեծ սպառնալիք են լինելու Իրանի համար։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք մնան այստեղ, որովհետև դա Ադրբեջանին էլ ձեռք չի տալիս։ Իլհամ Ալիևը միշտ վախեցել է սունիական ուղղվածությամբ  իսլամիստներից։ Ալիևը իր երկրում էլ ձերբակալել է  մի քանի  հազար մարդկանց, որոնք ծայրահեղ իսլամի հետևորդներ են եղել։ Հիմա ես չեմ կարծում, որ այդ վարձկանները մնան այստեղ, որտեղ պետք է ապրեն իրենց ընտանիքներով։ Ալիևը հազիվ թե նրանց այստեղ թողնի, և դժվար էլ  Իրանը հարվածներ հասցնի Ադրբեջանի տարածքի ահաբեկչական խմբերի։ Մենք չպետք է նման պատրանքներ ունենանք։ Այս հարցն այլևս անցյալում է, չնայած մենք պետք է փորձենք գոնե քարոզչական մակարդակում գտնել այդպիսի հետքեր և դա ներկայացնել Իրանի իշխանություններին»։

Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանը մեր օգտին դիրքորոշում այս ընթացքում չի ունեցել. «Կոչ էր անում զորքերը դուրս բերել «օկուպացված» տարածքներից, ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ նոր ֆորմատ էր առաջարկում, որը ենթադրում էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դուրսբերում այդ ձևաչափից և փոխարենը Թուրքիայի ու Իրանի ներառում, որը նույնպես մեզ ձեռք չի տալիս։ Իրանի՝ գոնե բացահայտ հայտարարությունները չեն բխել մեր շահերից։ Միգուցե ոչ բացահայտ, լատենտ կերպով մեզ օգնել են, դրա մասին տեղեկություններ ես չունեմ, բայց հրապարակային հայտարարություններով ամենևին էլ հայամետ չեն եղել։ Էլ չասեմ, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ  էր անում, Գյանջայում ռմբակոծություններից հետո դատապարտում Հայաստանին։ Իսկ Հայաստանում  Իրանի դեսպանը նմանատիպ հայտարարություններ չի արել, բացարձակապես չեզոք ու լուռ կեցվածք է ցուցաբերել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում