Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Բանակցությունները ավարտին հասցնել նվազագույն կորուստներով. կլինի՞ բանակցողի փոփոխություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, երեկ առավոտյան պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, անդրադարձավ նաև իր հրաժարականի հնարավորությանը։ Փաշինյանն ընդգծեց, որ իր օրակարգում նման հարց չկա. «Իմ օրակարգում երկրում կայունություն ապահովելն է, այլ հարց չկա»,- մասնավորապես նշել է վարչապետը։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո իշխող ուժի, վարչապետի հրաժարականի հարց են բարձրացնում ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր, այդ օրակարգով հանրահավաքներ անցկացնում։ Կա տեսակետ, որ կապիտուլյացիա ստորագրած վարչապետն այլևս չի կարող ներկայացնել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջիկա բանակցություններում, և անհրաժեշտ է առնվազն բանակցողի փոփոխություն։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս պահին չկան նախադրյալներ, թե ինչու այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա։ «Այդ հարցին էլ մեկնաբանությունը տվեց վարչապետը և կարծում եմ՝ ըստ այդմ էլ կառաջնորդվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա գործընթացներում նախագահի դերակատարությանը, մեր զրուցակիցն ասաց. «Այս իրավիճակում նախագահի դերակատարությունը չափազանց կարևոր է։ Նախագահն ունի շատ մեծ հնարավորություններ, և ես կարծում եմ՝ մեր երկիրը կարիք ունի հարգարժան պարոն նախագահի գործունեության արդյունքների, որոնք, վստահ եմ՝ երկար սպասել չեն տա։ Ես սա կապում եմ թե՛ իր անձի հետ և թե՛ ընդհանրապես իր անցած ճանապարհի հետ։ Այնպես որ, նախագահն այս իմաստով մեծ անելիք ունի և, ինչպես տեսնում ենք, նա բավականին ակտիվ դիրքորոշում է որդեգրել՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական և թե՛ մարդկային իմաստով։ Իհարկե, գովելի է նման պահվածքը»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ մեզ համար այս պահին գերխնդիրը ոչ թե առասպելական կայունության ապահովումն է, այլ հստակեցումը, թե ով կարող է բանակցություններ վարել և փոփոխել մեզ համար վտանգավոր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնությունը։ «Այդ փաստաթուղթը պարունակում է կետեր, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը վերածում անկլավի։ Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հակասում է պետական շահին և այսօր փոխանակ խոսելու այն մասին, որ ինքը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել բանակցել և պետք է գտնել մեր պետության մեջ այնպիսի ինստիտուտ, որը կարող է դա իրականացնել, խոսում է ինչ-որ առասպելական կայունության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ այսօր թիվ մեկ խնդիրն է խուսափել Հայաստանում քաղաքացիական պատերազմից. «Եվ այնպիսի իշխանություն ձևավորելը, որը կկարողանա այդ բանակցությունները գոնե նվազագույն կորուստներով ավարտին հասցնել։ Բազմաթիվ տարբերակներ են հնչել։ Երկիրն ունի նախագահի ինստիտուտ, որին Ազգային ժողովը կարող է մանդատ տալ և նա կարող է գնալ ու իրականացնել այդ բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանը շատ իզուր է կարծում, որ իր օրակարգում իր հրաժարականի հարցը չկա, նրա հրաժարականի հարցը առկա է Հայաստանի Հանրապետության օրակարգում։ Բայց եկեք նաև ընդգծենք, որ միայն հրաժարականը բավարար չէ մեր պետության խնդիրները լուծելու համար։ Այդ հրաժարականը պետք է կատարվի մեր օրենքներին համապատասխան՝ սահմանադրական և օրինական ճանապարհով, և մենք պետք է կարողանան հստակ գծված ճանապարհային քարտեզ ունենալ։ Խոսք է գնում արտահերթ ընտրությունների մասին, բայց մինչ արտահերթ ընտրությունները պետք է ձևավորել ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն, որտեղ պետք է ընդգրկել տեխնոկրատների, այսինքն՝ արհեստավարժների թիմ, ոչ թե քաղաքական պատկանելությամբ, որը ժամանակին տեղի ունեցավ ՀՀՇ-ի, ապա «Իմ քայլի» պարագայում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին նվիրվածության աստիճանով մարդկանց բերեցին պաշտոնների նշանակեցին, և մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում պետական համակարգի հետ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ պետք է փոխել նաև Ընտրական օրենսգիրքը և Հանրապետության Սահմանադրությունը, որն իր շատ կետերով Հայաստանը վերածել է ականապատված դաշտի։ «Դրանից հետո նոր պետք է ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում