Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բռնկում և հրաժարական. ի՞նչ կատարվեց վարչապետ-նախարար տիրույթում

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին: Գրեթե միաժամանակ վերջինս ԱԺ ամբիոնից հայտնել է, որ կայացրել է Զոհրաբ Մնացականյանին ազատելու որոշում: Մինչ այդ, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե մինչև հիմա պարտված քաղաքական թիմում չկան հրաժարականներ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կլինեն՝ աշխատանքը հանգամանալից վերլուծելուց հետո:

Արտգործնախարարի հրաժարականը փաստորեն առաջինն էր, սակայն այստեղ կա մի ուշադրության արժանի հանգամանք: Այդ հրաժարականը տեղի ունեցավ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետի մի հայտարարության և դրան ի պատասխան ԱԳՆ խոսնակի գրառման ֆոնին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարեց, որ բանակցային գործընթացում մշտապես եղել է նաև Շուշիի հանձնման պահանջ: Ըստ նրա՝ պահանջը չի եղել միայն տարածքներ հանձնելը՝ 5+2, այլ նաև Շուշին հանձնելը: Ըստ նրա՝ այդ իմաստով 2016 թվականի պատերազմը եղել է այսպես ասած՝ ձգվող ռետինը կտրվելու կետը, անշրջելիության կետը: Շուշիի մասին հայտարարությունից հետո գրառում արեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, որում նշել էր, որ խաղաղ գործընթացում երբեք չի եղել Շուշին հանձնելու պահանջ: Ի՞նչ էր դա՝ վարչապետ-ԱԳՆ դիմակայության «պայթյո՞ւն», թե՞ չհասկացվածություն, պարզ չէ, սակայն հենց այդ իրավիճակին րոպեներ անց հաջորդեց ԱԳ նախարարի հրաժարականի տեղեկությունը: Ընդ որում, դարձյալ որոշակիորեն հակադիր, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նրան ազատելու որոշման մասին, իսկ գրեթե զուգահեռ ԱԳՆ խոսնակը հրապարակեց իրեն աշխատանքից ազատելու նախարար Մնացականյանի դիմումը վարչապետին: Այստեղ էական է, թերևս, հարցը՝ այդ որոշակիորեն նկատելի հակադրությունը եղել է նոյեմբերի 9-ից հետո՞, թե՞ մինչև նոյեմբերի 9-ն էլ և, ըստ էության, մինչև պատերազմն էլ: Այստեղ ամենևին չենք փորձում գտնել որևէ ինտրիգ:

Հարցը կարևոր է շատ ավելի պրակտիկ իմաստով, հատկապես նկատի ունենալով հենց այն խնդիրը, որն իր օրակարգի գլխավոր հարց է համարում վարչապետ Փաշինյանը՝ երկրի կայունություն, պետության կառավարման կայունություն: Այդ խնդրից ելնելով է կարևոր հարցը, որ ծագում է վարչապետ-ԱԳՆ փոխհարաբերության դրվագի համատեքստում: Ինչպիսի՞ն է ներկայումս մյուս գերատեսչությունների հետ վարչապետի փոխհարաբերությունը, և ինչ սպասել այլ ուղղություններով:

Հարցը կարևոր է, որովհետև կառավարման կայունության ցուցիչ է: Այն որ պարտված պատերազմից հետո չեն կարող չլինել առանցքային պաշտոնանկություններ և հրաժարականներ, էլ չասած այն մասին, որ դա ընդհուպ կարող է վերաբերել հենց վարչապետին, կասկածից վեր է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործընթացը պետք է չլինի հախուռն և անկառավարելի, որովհետև դրանից էապես կախված է լինելու պետության կառավարումը, ինչը, անկախ պատերազմի արդյունքից, եղել է, կա ու լինելու է Հայաստանի և Արցախի գերխնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում