«Իրականում «Իմ քայլը» խմբակցության ներսում եղած ժամանակահատվածում ոչ բոլոր դեպքերում եմ կիսել կարծիքները և ինքնուրույն գործել եմ իմ խղճի և իմ ազգի շահերից ելնելով։ Եվ այսօր լինելով այստեղ՝ կաշկանդված չեմ նույն ձևով գործելուն։ Այսինքն՝ խմբակցությունից դուրս գալ և չգալը որևէ կերպ չի ազդելու իմ գործողությունների վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա նշեց, որ դեռ վերջնական որոշում չունի, ասում է՝ հաղթանակը բոլորինն է լինում, իսկ պարտությանը տեր լինող չկա․ «Սա պետք է լինի նոր հաղթանակի սկիզբ․ և ես չեմ պատրաստվում հարմարվել այն մտքին, որ Արցախում ունենք այդ կարգավիճակը»,-ասաց նա։