Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լրջանալու պահը

«Մեռած է այն հավատը, որին գործեր չեն հետևում». Ներսես Շնորհալի
Ֆրանսիացի գրող Պիեր Թեյլար դե Շարդենը մի շատ լավ ասույթի հեղինակ է, որում ասվում է. «որոշակին բնորոշողը որտեղ նայելը չէ, այլ որտեղից նայելն է»: Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների մոտ կեսը երբեմն, իսկ Նիկոլը գրեթե յուրաքանչյուր օր ընդդիմադիր մամուլում լույս տեսնող հոդվածներով վերոնշյալ «որտեղից նայել» բնութագրով որոշակին ցույց տալու փորձեր են անում: Քաղբանտարկյալների խոսքը հասարակությանը հասցնելու միակ միջոցը էլեկտրոնային և տպագիր մամուլը ու «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներն են, և եթե պայմանականորեն ասելու համարձակություն ունենանք` մոտավորապես 50 հազար մարդու հասանելիության հնարավորություն ունենք: Եթե եղածին մեր ցանկություները ևս ավելացնելով երկրում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական և սոցիալական տարատեսակ գործընթացներին ոչ անտարբեր զանգվածն էլ ավելացնելու լինենք, մոտավորապես 100 հազար մարդու հետ գործ կունենանք: Եվ նրանցից յուրաքանչյուրի մտերիմ և հարազատ ընկերական կամ գործընկերական շրջանակները ևս հաշվելու պարագայում մի քիչ ավելի կամ պակասով գրեթե երեքից չորս հարյուր հազար մարդկանց թվաքանակ կլինի, որը, ըստ իս, ավելի քան բավարար է` անշուշտ նկատի ունենալով մեր երկրի բնակչության բավականին շատ նվազած թվաքանակը, հանրապետությունում հանրային կարծիք ձևավորելու համար ժողովրդի առկա իրավիճակից դժգոհ զանգվածն իբրև քաղաքական ուժ կազմակերպելով շարժողունակ դարձնելու համար: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրենց իսկ հայտնած թվերով ունեցած անդամների թիվը 80 հազարից շատ ավելին էր: Սա, անշուշտ, մոտավորապես 250 հազարից էլ ավելի մարդկանց ռեսուրս է, որը ևս նախընտրական քարոզարշավի ամենակուլմինացիոն պահի` ընտրությունների արդյունքի համար կարող է որոշիչ դառնալ: Հարկ եմ համարում այս ամենին ավելացնել նաև մեզանում տեղի ունեցած և երևի թե աշխարհի ուրիշ ոչ մի պետության քաղաքական պատմության մեջ իր օրինակը չունեցող մի արտակարգ իրավիճակ` «26.02.2008թ.» տեղի ունեցած աննախադեպ երևույթը` հակառակորդ թեկնածուի կողմից կազմակերպված հանրահավաքի հարյուր հազարավոր մասնակիցների` իրենց իսկ կամքով ՙԱզատության հրապարակում՚ համաժողովրդական շարժմանը միանալու փաստը:
26.02.2008 թ.-ը, իմ կարծիքով, Հայաստանում իշխանությունը իր իսկական տիրոջը` ժողովրդին վերադարձնելու անհերքելի փաստի արձանագրման օրն է, և ես, անձնապես ապրած լինելով այդ անմոռանալի օրը, ինքս ինձ պարտավորեցրել եմ 26.02.2008 թ. տեղի ունեցած դե ֆակտոն երկրի ազգաբնակչության մեծամասնության ուժի շնորհիվ դե յուրե դարձնելու նպատակին հասնելը: Այս ամենը գրելը, բնականաբար, ինքնանպատակ չէ. հոդվածիս սկզբում նշած «որտեղից նայել» հասկացողության կարևորությունը ամենայն հաստատակամությամբ ընդգծելով բացատրելն է: Հայաստանում մարդու իրավունքների լիիրավ առկայության ապահովման, ազատ և ժողովրդավար պետություն ունենալու բաղձալի նպատակին հասնելու, դրա քաղաքակիրթ եղանակով իրականացման համար անհրաժեշտ միակ ուժ հանդիսացող ժողովուրդը ինչպես 22 տարի առաջ կամ էլ մոտ 3 տարի առաջ եղել էր ու կար, այժմ էլ կա ու կլինի: Սա հենց այդ «Տվեք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ աշխարհը» բանաձևով բոլորիս հայտնի հենման կետ-հենարանն է, ուժերից ամենասրբազնագույնը և միակը, որ իրավասու է Տեր լինելուն, Տիրոջ իրավունքով ազգի, երկրի, պետության ճակատագիրը որոշելու առանձնահատկությամբ օժտվածը` ժողովուրդը, ավելի ճիշտ քաղաքացին: Գտնում եմ, որ 2008 թվականին փետրվարյան համաժողովրդական շարժման մասնակից կես միլիոնից շատ ավելի մարդկանց` կորիզը կոչվելուն արժանի հատվածում իր տեղն ունեցողներից շատերը Հայ Ազգային Կոնգրեսի շուրջ համախմբվածներն են և ըստ մշտապես հայտարարվածի` նրա Կենտրոնական գրասենյակը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին և հռչակված քաղաքական նպատակներին, գործում է գիշերուզօր ժողովրդի մեծամասնության համար ցանկալի արդյունքին հասնելու համար: Սակայն բաղձալին ձեռք բերելու համար հարկ եղած աշխատանքների երևի ոչ բավարար կատարման պատճառով է, որ ժողովրդի ժամ առ ժամ վատթարացող և կյանքի գրեթե բոլոր ոլորտներում միայն դժգոհությունների կուտակումներ նկատված հայաստանյան իրավիճակում իշխանություններին միակ այլընտրանք հանդիսանալու հայտ ներկայացրած քաղաքական ուժն իր ուժը ցույց չի տալիս: Կարծում եմ, որ մեր պետության համար ամենակարևոր խնդիրն այժմ ահագնացող չափերով շարունակվող արտագաղթն է, և եթե դրա հիմքում ժողովրդական լայն զանգվածների անարդարությունից փախչելու, անհուսությունից իր սուրբ օջախը ընդմիշտ լքելու որոշման կայացման անհերքելի պատճառն է գտնվում, ուրեմն տեղի ունեցող ազգավնաս այս վատ երևույթի համար ընդդիմությունն էլ իր մեղքի բաժինն ունի և պետք է այս առթիվ լրջորեն մտածել ու առանց ժամ իսկ կորցնելու գործել անպայման: Երկիրը լքող մարդկանց հուսադրելով` իր բնօրրանում ապրելու որոշումն ընդունելուն մղելը կապված է ընդդիմադիր քաղաքական ուժի կոնկրետ գործողություններ իրականացնելու, հռչակված նպատակներին հասնելու ճանապարհին քաղաքական պայքարը սաստկացնելու, իր առաջ դրած օրակարգի լիիրավ կատարման համար 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ տանելու` մի խոսքով ՙպայքար, պայքար մինչև վերջ՚ ասույթն իր ողջ բովանդակությամբ հասարակությանը ցույց տալու հանգրվանին հասցնելու հետ: ՀԱԿ-ի Մատենադարանի մոտ տեղի ունեցած վերջին հանրահավաքում ելույթ ունեցող հարգելի Արամ Մանուկյանն, օրինակ, հենց այդ օրը ոստիկանություն տարված չորս երիտասարդների ազատ արձակման հորդորով դիմել էր իշխանություններին` սպառնալով միաժամանակ, որ նրանց կալանքի տակ պահելու դեպքում նախատեսված երթուղին փոխելով` ժողովրդին դեպի երիտասարդների գտնված ոստիկանատուն տանելու կոչով հանդես կգան: Դա էլ անմիջապես իր դրական արդյունքը տվեց: Բարեբախտաբար և անհապաղ ազատ արձակված երիտասարդները նույնիսկ հնարավորություն ստացան երթին մասնակցելու: Ճիշտն ասած, շատ եմ մտածել կատարվածի հակառակը երևակայելու մասին ու ցանկացել իմանալ, թե ինչ կլիներ եթե իշխանություններն այդ երիտասարդներին ազատ չարձակելով կալանքի տակ պահեին, և ինչ կանեին ՀԱԿ-ի կազմակերպած երթի բազմահազարանոց մասնակիցները` հասնելով նրանց պահման վայրում գտնվող ոստիկանական շենքը և եզրակացրել եմ, որ ի վերջո անարդարություններին վերջ տալու համար անելիք միակ բանը` ժողովրդական ցասումը ճիշտ թիրախին ուղղորդելու գործում լուրջ քայլեր ձեռնարկելու քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտ որոշումն է կայացվել: Բնականաբար ողջունելի այս քայլը մեզ` քաղբանտարկյալներիս, հույս է տալիս այդ առումով, որ հաջորդ հանրահավաքում ՀԱԿ-ը կհայտարարի նաև նույն բանը` իշխանություններին հորդորելով ՙբոլոր քաղաքական բանտարկյալներին մինչև Նոր տարի ազատ արձակել, հակառակ դեպքում երթուղին ընտրել նրանց գտնված բոլոր զնդաններն` առանց որևէ բացառության՚ և անհապաղ գործի լծվել այդ պահանջն իրականացնելու համար: Քաղաքակիրթ ամբողջ աշխարհում ժողովուրդն իր խոսքն ասում է փողոցներում, պահանջում, հորդորում, ժամկետ, վերջնաժամկետ տալիս իշխանություններին առկա հարցերի լուծման առնչությամբ և իր հավաքական ուժով պարտադրում հակառակորդին այդ քայլերն անելու: Հայաստանը երկիր մոլորակի վրա գտնվող պետություններից մեկն է և ինչո՞ւ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Հունաստանում կամ մեկ այլ եվրոպական երկրում մշտապես տեղի ունեցածը չպետք է լինի, ոչ ոք չի կարող բացատրել: Ժողովրդական արժեքներից առաջնահերթը տվյալ երկրի տերը հանդիսացող ժողովրդի արտահայտությունն է, մնում է դա կյանքի կոչելու համար անել անխտիր բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի մենք էլ գտնենք մեր ազատությունը և միանանք մեր պետության վաղվա օրով մտահոգ քաղաքացիական շարժման շարքերին:
Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում