Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ով է բանակցելու Փաշինյանի փոխարեն

Եթե պարզվի, որ մեր նկատմամբ հանրային վստահությունը բավարար չէ, ապա չենք մասնակցի կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին: Քաղաքական ընդդիմությունը, որ պահանջում է վարչապետի հրաժարական, հայտարարում է, որ բանակցողի փոփոխությունը կբերի առկա իրողության փոփոխության, կտա դրա հնարավորություն: Իհարկե այդ հայտարարությունը ունի հասկանալիորեն քաղաքական շարժառիթներ, միևնույն ժամանակ սակայն հայկական շահերի հետագա իրացման տեսանկյունից պետք է դիտարկվեն լուծման բոլոր, այդ թվում բանակցողի փոփոխության տարբերակները: Սակայն այդ ամենի համատեքստում, բայց և ամենից առաջ պետք է արձանագրել թերևս ամենատխուր իրողությունը, կամ՝ դիտարկել այդ իրողությունն անկախ դրա վերաբերյալ գնահատականից:

Խոսքն այն մասին է, որ ներկայումս և տեսանելի ապագայում հայկական շահերի և բանակցային հեռանկարի տեսանկյունից ամեն ինչ դե ֆակտո հանձնված է Ռուսաստանին: Սա իրողություն է, որը հաշվի չառնել հետագա ռազմավարության կամ մարտավարության համատեքստում, ուղղակի հնարավոր չէ, կամ հնարավոր չէ գալ որևէ հաջորդական եզրահանգման՝ առանց դա հաշվի առնելու: Երբ խոսվում է հետագա բանակցության մասին, ապա պետք է թերևս նկատի ունենալ հետևյալը՝ այդ բանակցությունը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ բանակցությունը լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Դա է պատերազմի ստեղծած քաղաքական նոր իրողությունը՝ նոր ստատուս-քվոյից բացի:

Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությանը կարող են էապես միջամտել Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, որոնք ունեն Մինսկի խմբի համանախագահության մանդատ և իհարկե աշխարհաքաղաքական որոշակի կշիռ: Միջամտության որոշակի ռեսուրս պահպանում է Իրանը՝ որպես ռեգիոնալ պետություն և սահմանակից: Անուղղակի միջամտողը իհարկե լինելու է Մեծ Բրիտանիան, իր Բրիթիշ Փեթրոլիումի նավթային շահերով, քանի որ խաղասեղանին նաև նավթամուղերի հարցն է՝ նոր ստատուս-քվոյի համատեքստում: Հիմա, ինչպե՞ս կարող է Հայաստանն ազդել այդ պատկերի վրա, լինելով ռազմական պարտություն կրած կողմը: Այս հարցի պատասխանը խիստ մշուշոտ ու ցավոտ է, բայց որքան էլ լինի ցավոտ, այն պետք է հնչի, պատկերը պետք է լինի պարզորոշ, որպեսզի նաև հնարավորինս ռացիոնալ լինեն իրավիճակից դուրս գալու կամ այսպես ասած բանակցության վերադառնալու քայլերի քննարկումները: Դրանցում համենայն դեպս նվազագույն, կամ գրեթե զրոյական է թվում հնարավորությունը, որ պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կարող է լինել արդյունավետ բանակցություն: Մյուս կողմից սակայն, միայն նրա բացակայությունը Հայաստանի անունից արդյունավետ բանակցելու երաշխիք չէ, քանի որ, ինչպես նշեցինք, հարցը Հայաստանի համար այժմ բանակցության արդյունավետ կամ անարդյունավետ հեռանկարը չէ, այլ բանակցող սուբյեկտ լինելը: Բանակցողները այժմ երկուսն են՝ Ռուսաստան-Թուրքիա: Եվ կա շրջանակը, ինչպես թվարկեցինք: Հայաստանը դեռ պետք է հասկանա իր շահերի հարաբերակցությունն այդ շրջանակի հետ, համադրելով այն այդ առումով Ռուսաստանի դիրքային գերազանցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում