ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիա կատարելիք այցի ժամանակ չի հանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Ինչպես հաղորդել է ամերիկյան կողմը, Փոմփեոն 10-օրյա շրջագայության ընթացքում 7 երկիր կայցելի ՝ կենտրոնանալով կրոնական ազատության հարցերի վրա։ Ստամբուլում նա հանդիպելու է աշխարհի հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ։ Փոմփեոն չի պատրաստվում այցելել Անկարա։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մայք Փոմփեոյի ծրագրած հանդիպումները «չափազանց անհարգալից» է անվանել։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Փոմփեոյի հետ։
Սակայն թուրք պաշտոնյաներից մեկը Bloomberg-ին հայտնել է, որ Փոմփեոն ինքն է մերժել Անկարա այցելելու Չավուշօղլուի հրավերը՝ փոխարենն առաջարկելով գալ Ստամբուլ։
Փոմփեոյի այս առաջարկը Չավուշօղլուն մերժել է և հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ։