Բոլորիս համար էլ ցավալի է, բոլորս էլ ցավ ենք ապրում տեղի ունեցածից, քանի որ Արցախը մեր հայրենիքն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը.
«Պետք է տեսնենք, թե ովքեր են այդ 17 կուսակցությունները: Տեսնելով հարթակում կանգնած մարդկանց, ես մի բանում հաստատ համոզված եմ, որ այս պարագայում որեւէ քաղաքական այլ պրոցես չպետք է արվի մինչեւ կայունացումը: Հիմա այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերը, եթե կարելի է այդ ուժերին համարել այդպիսին, այդ ոհմակը օգտվում են առիթից»,-ասաց նա: