Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հաղթեցինք և ապացուցեցինք․ Բեկումնային Թբիլիսին․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Վրաստանին։ Հաղթեցինք, գրագետ՝ համառ պայքարում։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման առաջին րոպեներին երկու թիմերը ակտիվ էին, թե հարձակման գծում, թե` պաշտպանությունում: Հայաստանի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկում ստացած հնարավորությունը: Աչքի ընկավ այս խաղում թիմի ավագ Գևորգ Ղազարյանը, ով խփեց իր 14-րդ գնդակը հավաքականում:

Նույն Ղազարյանը րոպեներ անց նորից հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կրկին ակտիվ էր: Սակայն 65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Արման Հովհաննիսյանը խախտեց կանոնները և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Վակոն: Հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մի քանի փոփոխություն կատարեց՝ փորձելով բեկել խաղի ընթացքը: Խոակին Կապառոսին հաջողվեց դա անել 85-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանից ստանալով գնդակը տուգանային հրապարակում: Սարգիս Ադամյանը խփեց մեր հավաքականի հաղթական գնդակը: Ամփոփելով հանդիպումը՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցակցին հաղթեց մարզչական հմուտ լուծումների շնորհիվ։ Կապառոսի գլխավորությամբ մեր ազգային թիմն առաջին անգամ հաղթեց 4-4-2 դասավորությամբ։ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի ներկայությունը էապես սրել էր գործողություններն առջևի գծում։

Դաշտի միջին հատվածում էլ ի դեմս Գևորգ Ղազարյանի ունեինք այսպես ասած գնդակ պահող։ Իր վրա վերցնելով խաղը՝ Ղազարյանն իր հետևից տարավ խաղընկերներին։ Հերթական գերազանց հանդիպումն անցկացրեց նաև Տիգրան Ղազարյանը, որը դարձավ երկու գոլային փոխանցման հաղթանակ։ Ի դեպ սա Բարսեղյանի 4-րդ գոլային փոխանցումն էր ընթացիկ խաղարկությունում, ինչը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության»,- խաղից հետո ասել է Խոսակին Կապառոսը։ Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:Ազգերի լիգայի վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար:

6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Հաղթանակի դեպքում կդառնանք ենթախմբի հաղթող ինչը կլինի լուրջ ձեռքբերում։ Երեկ մեր ֆուտբոլիստներն ապացուցեին, որ դա հնարավոր է։ Ապացուցեցին, որ հնարավոր է խաղալ նորմալ ֆուտբոլ՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար սկզբունքով։ Երեկ բոլորս համոզվեցինք, որ կորուստներն ու խնդիրները ամենևին էլ պատճառ չեն ձախողվելու կամ պայքարից հրաժարվելու։ Երեկ ազգային թիմի հետ չէր մեր առաջատարը՝ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը չի միանալու Հայաստանի հավաքականին, բուքմեյքերները Վրաստանի հաղթանակի գործակիցը նվազեցրել էին։ Այսինքն՝ բուքմեյքերները կարծում էին, որ Հայաստանն առանց Մխիթարյանի դժվար թե դրական արդյունքի հասնի Թբիլիսում։ Բուքմեյքերները սխալվեցին, մերոնք Թբիլիսիում բեկեցին ընթացքը։ Խոակին Կապառոսին հաջողվել էր խաղը կառուցել այնպես, որ թիմի առաջատարի բացակայությունն ըստ էության նկատելի չլինի։

Ինչև, չբավարարվելով ձեռք բերվածով, եկել է առաջ շարժվելու ժամանակը։ Եկել է Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու ժամանակը և ամրագրելու վերջնական հաղթանակը։ Բոլորս մեր հավաքականի կողքին ենք, և հավատում ենք մեր հաղթանակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում