«Բոլոր կոչերը, որոնք կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել, կկանխվեն: Եվ կարծում եմ, որ վարչապետն ինքն էլ թույլ չի տա, որ հանկարծ երկրում նման իրողություններ զարգանան. վերջապես, մենք Մարտի 1 ենք տեսել»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր հարցերը պետք է քաղաքական լուծումներ ստանան, ոչ թե ուժային. «Ուժային պետք է ստանան, եթե կան ուժեր, որոնք երկիրը կփորձեն տանել ուժային ճանապարհով»:
Անդրանիկ Քոչարյանը անչափ կարևորեց ներքին կայունությունը, «որովհետև մեր վերքերը շատ խորն են, պատերազմի վերքերը շատ երկար մեզ ուղեկցելու են: Եվ մենք բոլորս անելիք ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: