Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուսաստանին հաղթել է ոչ թե Թրամփը, Մակրոնը կամ Էրդողանը, այլ Ալիևը

Զրույց Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովի հետ

– Բրիտանական թերթերը հայտնում են, որ Պուտինն անչափ մտահոգված է, և անմիջապես սկսեցին ակտիվորեն քննարկել, թե արդյո՞ք դա իրականում այդպես է, և երբ շատ ռուսներ, հայտնի փորձագետներ հայտարարեցին այն մասին, թե Ռուսաստանը արդեն կողմնորոշվել է ավելի շուտ Ասիա, որ Ռուսաստանը կոնցեպտուալ շեղվում է դեպի Արևմուտք, որոշները գրում են (բայց ոչ ռուսները), նրանք, ովքեր ծայրահեղականորեն են տրամադրված Կրեմլի փորձագետների հետ հարաբերություններում, թե Պուտինը թուլացավ, այլևս նախկինը չէ։

Եթե առաջ Պուտինը առաջարկում էր լավագույն որոշումներ կամ թեկուզ հասարակ որոշումներ, ապա հիմա նա ոչ մի որոշում չի առաջարկում։ Ահա այսպես են գրում տարբեր փորձագետներ այն մասին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, և թե ինչպես է արձագանքել Ռուսաստանը այդ իրավիճակում, և նաև այն, ինչ շարունակվում է կատարվել Բելառուսում։ Եվ քանի դեռ այս մասին բոլորը խոսում են, հանկարծ գիշերը կատարվեց այն, ինչ կատարվեց, և տրվեցին տարբեր գնահատականներ, որ սա Ռուսաստանի հաջողությունն է կամ թուլությունը, չգիտենք։ Ինձ հետաքրքիր է Ձեր տեսակետը, ի՞նչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, ինչպե՞ս եղավ, որ այն տեղի ունեցավ մի գիշերում, հաշվի չառնվեց ոչ մեկի տեսակետը, մարդկանց, ովքեր բանակցություններ էին վարում այդ հարցի շուրջ։ Ռուսաստանը պայմանավորվել է Թուրքիայի հետ, պայմանավորվել է Ադրբեջանի և Հայաստանի հետ և, անկեղծ ասած, այդպես կանգնեցրեց այդ պատերազմը։ Ես կարդացել եմ շատ առաջնորդների հայտարարություններ, որոնցում ասվում է՝ հիանալի է, որ պատերազմն ավարտվեց, ամեն ինչ հիանալի է։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ պատահեց Լեռնային Ղարաբաղում, և ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք դա նշանակում է, որ Կրեմլը հաղթեց։ Ես չգիտեմ՝ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ամենից առաջ ասենք, որ կատարվածն իրապես լուրջ էր Հայաստանում։ Ռազմական, քաղաքական և դիվանագիտական… Ինչո՞ւ տեղի ունեցավ այս պարտությունը. քանի որ ընդդեմ Հայաստանի կային երեք ուժեր՝ Ադրբեջան, Թուրքիա և Կրեմլ։ Դա համատեղ գործողություն էր այդ տարածաշրջանում երեք մեծ ռազմական ուժերի միջև։ Հասկանալի է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ 44 օրերի ընթացքում դիմագրավել է ագրեսիան այդ երեք ուժերի դեմ, բայց չկարողացավ, և պարտությունը, որը կրեց Հայաստանը, պարտություն էր երեք ուժերին։ Այս գործողության ընթացքում միայն Հայաստանը չէ, որ պարտություն կրեց, պարտություն կրեց նաև Ռուսաստանը. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական պարտություն կրեց Հարավային Կովկասում։ Ինչո՞ւ եմ խոսում ես սրա մասին. որովհետև 1796թ․-ին, երբ ռուսական կայսրությունը ակտիվ ներգրավված էր Հարավային Կովկասի գործերին և սկսեց ուղևորվել Հարավային Կովկաս, եղավ Անդրկովկասի զորքերի առաջին մեծ արշավը։

Ռուսաստանի ղեկավար կազմից ոչ մեկը, ինչպես էլ այն կոչվեց՝ Ռուսական կայսրություն, Սովետական Միություն, Ռուսաստանի Դաշնություն, համաձայնություն չի տվել Թուրքիային իր զորքերը մտցնել Հարավային Կովկաս։ Առաջին համաձայնությունը տվել է Վլադիմիր Պուտինը 2020թ․-ի նոյեմբերի 10-ին։ Մենք գիտենք, որ հիմա խոսակցություններ են ընթանում՝ ուստի նրանք համարվում են խաղաղապահներ, դիտորդներ, կլինի մեկ կենտրոն կամ կլինեն կենտրոններ տարբեր տարածքներում, կլինի Ադրբեջանի տարածքում կամ թե Ղարաբաղի տարածքում։ Մինչև 2020թ. նոյեմբերի 16-ը  224 տարիների ընթացքում որևիցե մեկի մտքով անցնել չէր կարող, որ Ռուսաստանի ղեկավարությունը կհամաձայնի թուրքական զորքի տեղակայմանը Հարավային Կովկասում, հատկապես որպես դիտորդ կամ խաղաղապահ Հայաստանի նկատմամբ։ Հատկապես 1915 թվականին հայերի ցեղասպանությունից հետո, որտեղ նահատակվել է 1.5 մլն հայ, ովքեր զոհվել են թուրքական զորքի կողմից։ Դա նույնն է, թե Վերմախտի զորքը, որպես խաղաղապահ կամ դիտորդ, ուղարկել Իսրայել, կամ Պաղեստինի մարտիկներին, կրկին որպես խաղաղապահ, ուղարկել Իսրայել։ Սա հնարավոր չէ պատկերացնել, բայց պարոն Պուտինը դա իրականացրել է։ Թե ինչ հայտարարություններ է իրականացրել Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովը կամ արտաքին գործերի նախարարի խոսնակ Զախարովան՝ փաստը մնում է փաստ։ Ադրբեջանական կողմը Պուտինի և Ալիևի խոսակցության տեսագրությունն է տեղադրել, որում Ալիևը, նայելով Պուտինի աչքերին, շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանին, և ասում է, որ իրենց երեքի միջև եղած բանակցությունների շնորհիվ Թուրքիան իր խաղաղապահ զորքը մտցրել է Արցախի Հանրապետություն։

Պուտինը, երկար լսելով, բացարձակ ոչ մի կերպ չի հերքում։ Բոլոր երրորդ անձինք փորձում են շրջանցել այդ թեման, օրինակ՝ ԱԳ նախարարը, նրա խոսնակը կամ Պեսկովը։ Նաև ուշադրություն պետք է դարձնենք այն հանգամանքի վրա, որ տվյալ տեսաձայնագրությունը պաշտոնական կայքում այդպես էլ չի հայտնվում։ Բոլոր նմանատիպ բանակցությունների տեսաձայնագրությունները կարող ենք տեսնել Կրեմլի կայքում, սակայն ոչ մի կերպ այդ տեսաձայնագրությունը չի հայտնվում այնտեղ։ Սա նշանակում է, որ և՛ Պուտինը, և՛ Կրեմլը հասկանում են, որ սա ամեն կերպ կարող է անվանվել և՛ թուլություն, և՛ սխալ, և՛ պարտություն։ Բանակցություններ են լինում Ալիևի և Էրդողանի միջև, որից հետո, չգիտես ինչու, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բանակցություն է վարում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, քննարկում են, որից հետո նաև, չգիտես ինչու, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն է ունենում բանակցություններ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, որտեղ քննարկվում և որոշվում է, որ դիտորդական կենտրոն պետք է տեղակայվի Ադրբեջանում։ Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը Ադրբեջանում դե ֆակտո հանդիսանում է թուրքական զորքերի հրավերք Հարավային Կովկաս։ Բոլոր բանակցություններում այս ամենի շուրջ Էրդողանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում մեկ դիտորդական կենտրոն չի լինելու, այլ ամբողջ Ադրբեջանի տարածքում լինելու են տարբեր դիտորդական կենտրոններ։ Ռուսական կողմը բանակցությունների ընթացքում տեղեկացնում է, որ պարտադիր չէ դիտորդական կենտրոններ տեղադրված լինեն ամբողջ Ադրբեջանի տարածքում, կարող են նաև վերահսկումներ իրականացվել դրոնների՝ ԱԹՍ-ների միջոցով, որոնք ռմբակոծել են Արցախի Հանրապետությունը։ Դա չի ասվել ո՛չ Ալիևի, ո՛չ Էրդողանի կողմից, խոսքը հնչել է Լավրովի կողմից։ Լավրովը չի հասկացել, որ թուրքական զորքերը հետևելու են Արցախին ԱԹՍ-ներով, այսինքն՝ ոչ միայն ավտոմեքենաների միջոցով, որ լինելու է ռուս խաղաղապահների մոտ, այլ նաև ԱԹՍ-ներով, որոնցից այդպես էլ չեն կարողացել պատսպարվել հայ զինվորականները։ Նա ավելի է բարդացրել այն հայտարարությունները, որ եղել էին նախորդիվ Պուտինի կողմից։ Ինչպես տեսնում ենք, այս ամենի հետագա զարգացումն այն է, որ Պուտինը ոչ միայն հանձնվել է, այլ նաև հրավիրել թուրքական զորքերին Հարավային Կովկաս։ Եվ ինչպես Լավրովն էր նշել, կարող են մտնել նաև Արցախի Հանրապետություն նաև ԱԹՍ-ների միջոցով։

– Հիմա կարևոր հարցերից մեկը։ Ինչո՞ւ կատարվեց այն, ինչ կատարվեց։ Այսինքն՝ եղավ այն, ինչ եղավ։

Մենք ի սկզբանե նշեցինք, թե ով է պարտություն կրել. պարտություն է կրել Հայաստանը, պարտություն է կրել Ռուսաստանը, սակայն հաղթել է Կրեմլը։

– Ինչո՞ւ։

– Հիմքը այն էր, որպեսզի պատժեն Փաշինյանին իր իրականացրած թավշյա հեղափոխության համար, և այն բանի համար, որ հայ ազգը կարող է ինքն ընտրել իր ղեկավարին և կազմել իր ղեկավարությունը, որ կարող է ընտրել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ինչը կարող է ուղղորդվել ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաև այլ երկրներ, և ամենակարևորը՝ հակակոռուպցիոն մարտեր վարել նաև Քոչարյանի դեմ, ով Վլադիմիր Պուտինի ընկերն է։ Պարոն Փաշինյանին պետք էր պատժել ոչ միայն Կրեմլի տեսանկյունից, այլ նաև Պուտինի, Փաշինյանը պատժվել է, Հայաստանը պարտություն է կրել, Փաշինյանը՝ նույնպես։ Բայց դրա հետ մեկտեղ աշխարհաքաղաքական մեծ պարտություն է կրել նաև Ռուսաստանը. թուրքական խաղաղապահների, թուրքական զորքերի մասին է խոսքը, բայց Կրեմլը հաղթել է, քանի որ Կրեմլի և Պուտինի համար առաջնային է համարվել ցույց տալ բոլորին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և ամեն տեղ, որ ժողովրդավարական միջոցով հետխորհրդային երկրներում, ռուսական հայացքներ ունեցող տարածքներում չի կարելի ընտրել ղեկավար, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի իրականացնել դա, կպատժվի, եթե ինչ-որ մեկը փորձի նման կերպ գործել, իր ժողովուրդը կպատժվի, ինչպես պատժվեց Մոլդովան։ Այն ժողովուրդները, որոնք կխախտեն Ռուսաստանի անքակտելի շահերը, կպատժվեն՝ կորցնելով տարածքներ: Այդպես Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Ուկրաինան կորցրեց Դոնբասը, Հայաստանից, այն Հայաստանից, որը գոյություն է ունեցել մոտ մեկուկես ամիս առաջ, վերցրել են հայերի կողմից օկուպացված զգալի թվով տարածքներ, իհարկե այդ տարածքները, որոնք հայերն օկուպացրել են Ադրբեջանից, հայերի գիտակցության մեջ ասոցացվում են այն բանի հետ, որ դրանք Հայաստանինն են։ Ադրբեջանի գրաված տարածքները ընդգրկում է նաև հայկական քաղաք Շուշին։ Ադրբեջանն էլ ստիպված է հաշտվել նրա հետ, որ իր տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, իսկ մենք գիտենք՝ ինչ է նշանակում ռուս խաղաղապահների գտնվելը որևէ երկրի տարածքում։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև մեկ՝ դեռևս չքննարկված խնդրի՝ Հայաստանի և Ռուսաստանի պարտությանը. հարց է ծագում՝ ո՞ւմ են պարտվել Հայաստանը և Ռուսաստանը։ Ռուսաստանը, ունենալով դաշնակցային հարաբերություններ և համապատասխան պայմանագիր Հայաստանի հետ, երկար ժամանակ մատը մատին չտվեց Հայաստանին օգնելու համար, ավելին՝ Ռուսաստանը նաև իր շահերը պաշտպանելու համար մատը մատին չխփեց, մասնավորապես հիշենք Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը. դա դասական պատերազմ սկսելու պատրվակ է՝ կազուս բելի, որը, սակայն, Ռուսաստանը չօգտագործեց։ Ընդ որում, հիշեցնենք, որ այդ խոցված ուղղաթիռից բացի՝ զոհվեցին նաև ուղղաթիռի երկու օդաչու. տվյալ պարագայում պետք է հիշել, որ 2015 թվականին ընդամենը 40 վայրկյանով ռուսական կործանիչը մուտք գործեց Թուրքիայի տարածք, միանգամից խոցվեց, և ինչպիսի աղմուկ բարձրացավ, իսկ տվյալ պարագայում Ռուսաստանը որևէ գործողություն չձեռնարկեց, ընդ որում՝ այդ կործանիչը խոցվել է Հայաստանի տարածքում։ Պետք է հիշել, որ Հայաստանի տարածքում օրինական հիմքերով գտնվում է ռուսական ռազմաբազա, և որևէ աղմուկ ու ռեակցիա չեղավ այդ ուղղաթիռի խոցման հարցով, և կարելի է ասել, որ երկրորդ Արցախյան պատերազմում Ռուսաստանը գործել է իր իսկ շահերի դեմ։

– Իսկ ո՞վ է հաղթել այս պատերազմում:

– Շատերը որպես գլխավոր հաղթող նշում են Թուրքիային, և դա ճիշտ է։ Թուրքիան ստացավ մի բան, որը երբևէ որևէ օսմանյան սուլթան անգամ երազել չէր կարող, նա խաղաղ կերպով Ռուսաստանի հրավերով հնարավորություն ստացավ իր զորքը տեղակայել Հարավային Կովկասում։

Թուրքիան ստանում է տրանսպորտային միջանցք Նախիջևանից դեպի Ադրբեջան, և այդպիսով ամբողջական տրանսպորտային հաղորդակցում է հաստատվում Ստամբուլից մինչև Միջին Ասիայի թուրքալեզու պետություններ. նման բան Թուրքիան երբևէ չի ունեցել։ Պետք է նաև անդրադառնալ պատերազմի գլխավոր հաղթողին, որի մասին, չգիտես ինչու, ոչ մեկը չի խոսում

– Եվ ո՞վ է դա, Դուք արդեն ինտրիգ եք մտցնում:

– Դա Ադրբեջանն է, թեև Ռուսաստանի քարոզչամեքենան որպես հաղթող փորձում է սլաքներն ուղղել դեպի ավելի խոշոր տրամաչափի պետություն, դեպի Թուրքիա, բայց իրականում գլխավոր հաղթողը Ադրբեջանն է, Ադրբեջանը հաղթեց Պուտինին, Ռուսաստանին։ Ճիշտ է, Թուրքիան Ադրբեջանին օգնում էր տեխնիկապես, ռեսուրսներով, փորձագետներով, քաղաքականապես, սակայն հիմնական դերակատարումը Ադրբեջանինն էր. հիշեք, թե ինչպես էր Ադրբեջանն իրեն պահում պատերազմից առաջ։ Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 26-ին ավարտվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ «Կովկաս 2020»-ը, որը տեղի է ունեցել Ռուսաստանում, այսինքն՝ Ադրբեջանը զորավարժությունների ավարտի հաջորդ օրը առանց այլևս սպասելու սկսեց հարձակումը։ Մենք հիշում ենք 2008թ.-ին երբ Ռուսաստանն իրականացրեց «Կովկաս 2008» հրամանատարաշտաբային զորավարժություններ, դրանից հետո Ռուսաստանն իր ԶՈՒ-ն ուղարկեց Կովկասի լեռնաշղթայով դեպի վերև և ներխուժեց Վրաստան, Ադրբեջանը սա հաշվի առնելով՝ սպասեց մինչև սեպտեմբերի 21-ից 26-ը իրականացվեն Ռուսաստանի զորավարժությունները, և երբ արդեն զորքերը, զինվորականներն ուղարկվել էին իրենց բնակության վայրեր, սկսվեց հարձակումը։ Մի քանի անգամ՝ և դրանից առաջ, և դրանից հետո, «Կովկաս» զորավարժությունները օգտագործում էին որպես ճնշում Վրաստանի վրա, իսկ ադրբեջանցիները դասեր քաղեցին և սպասեցին մինչև զորավաժությունների ավարտը, երբ զորքերը հետ կուղարկվեն իրենց բնակատեղիները։ Դրանից հետո սկսեցին իրենց օպերացիան։ Իմիջիայլոց, դա նշանակում է՝ Ռուսաստանում, Ռուսաստանի ԳՇ-ն, Ռուսաստանի ՊՆ-ն, չուներ ոչ մի պատկերացում, թե ինչ կարող է անել Ադրբեջանը զորավարժությունների ավարտի հաջորդ օրը։ Այդ ժամանակ, ինչպես զորավարժությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո, պաշտպանության նախարար պարոն Շոյգուն, «կարմիր աստղը» և այլք ամպագոռգոռ պատմում էին, որ հաջողությունների են հասել այդ զորավարժություններում, որտեղ մասնակցում էին մոտ 80.000 զինվոր։ Նրանց մասնակցությունը բավարար կլիներ պատերազմը կանգնեցնելու առաջնագծում, որտեղ գտնվում էին զորքերը սեպտեմբերի 27-ի դրությամբ։ Բայց Կրեմլը չտվեց այդ հրամանը ո՛չ 80.000-ի և ոչ էլ 1000-ի, դա նշանակում է, որ կամ Կրեմլը դրա մասին չէր իմացել, կամ իմանալով՝ կանաչ լույս է վառել ադրբեջանցիների համար։ Այս նույն զորավարժությունների ընթացքում Հայաստանը ռուս զինծառայողների հետ միասին մասնակցում էր որպես դիտորդ։ Եվ ինչպես մեզ ասել է պարոն Շոյգուն, այս զորավարժությունների ընթացքում նրանք ՀՕՊ Ս-300 համակարգից հաջողությամբ կրակ արձակեցին։

26 տարի շարունակ Մինսկի խումբը զբաղվում էր Ղարաբաղի կարգավորման խնդիրներով։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրվեց զինադադարի կոչը։ Նոյեմբերի 10-ին՝ 40 օր անց, ստորագրվեց Ալիևի հետ հայտարարության տակ։ Պուտինի հետ տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն, հոկտեմբերի 1-ին նա դեռ խոսում էր Թրամփի և Մակրոնի հետ, իսկ նոյեմբերի 10-ին՝ Ալիևի։ Ինչպես տեսաուղերձում է երևում, Ալիևը չի զանգել Պուտինին, այլ Պուտինը՝ Ալիևին։ Ինչպիսի դրամա է… Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել 5-6 զրույց, որտեղ Փաշինյանն օգնություն է խնդրում, դրան Պուտինը պատասխանում էր, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, անհրաժեշտ է դադարեցնել կրակոցները։ Իսկ Կրեմլի կայքում չկա  գեթ մեկ հաղորդագրություն Պուտինի և Ալիևի խոսակցության վերաբերյալ։ Այո, կան հայտարարություններ, որ Ադրբեջանի ղեկավարների հետ բազմակի բանակցությունների ընթացքում Հայաստանն ինչ-որ համաձայնության եկել է, այնտեղ պահպանվել է երեք տեքստ, սակայն հաղորդագրություններում չկա հեռախոսային զրույցների վերաբերյալ տեղեկություն։ Հատվածներ կան, որոնք դուրս են մնացել նաև սղագրումներից։ Այս խոսակցությունները Պուտինը նախաձեռնել է, դրա մասին գրված չէ, սակայն տեսանելի է։

Միակ զրույցը, որը տեղի ունեցավ, այն խոսակցությունն էր, որի տեսանյութը ներկայացրեց ադրբեջանական կողմը, և պարզվեց, որ տեղադրողը կրկին Կրեմլի կայքն է։ Եվ սա դեռ ամենը չէ։ Զրույցը տեղի է ունեցել երկուսի միջև, Փաշինյանը չի եղել խոսակցության ընթացքում, չնայած նրան, որ փաստաթղթերը պետք է ստորագրվեին երեք կողմերից։ Թվում է, որ այլ բացատրություն չկա, բացառությամբ այն բանի, որ Ալիևն ասել է՝ Փաշինյանը չպետք է լինի խոսակցության մեջ։ Այսինքն՝ նա պայման է դրել Պուտինի առաջ։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձրեք, այդ պայմանը չի դրել Էրդողանը, ոչ էլ Թրամփը և ոչ էլ Մակրոնը։ Պայմանը դրել է Ալիևը։ Եվ Պուտինն ընդունել է Ալիևի պայմանը։ Երբ Ալիևը ծաղրում էր Փաշինյանին Ղարաբաղի կարգավիճակի համար, տեսավ ողջ աշխարհը, բայց այդ ծաղրը ուղղված չէր Փաշինյանին, այն ավելի շատ ուղղված էր Պուտինին։ Պուտինը չկարողացավ պաշտպանել ամենակարևոր կետը՝ Ղարաբաղի կարգավիճակը իր դաշնակցի՝ Հայաստանի համար։ Հայերը 6 տարի պատերազմել են, նրանք պատրաստ են ցանկացած կորստի, պայքարել են միջազգային և իրավական կարգավիճակ ստանալու համար, անգամ կյանքի գնով։ Մենք տեսնում ենք, թե ինչքան բան է արվել Ալիևի համար։ Եվ այստեղ Էրդողանը ոչ մի դերակատարում չի ունեցել։ Մի քանի անգամ Պուտինն էր զանգում Էրդողանին։ Էրդողանը, թվում է, ավելի ճկուն էր և ճնշում էր գործադրում Ալիևի վրա իր ուզած տարբերակին հասնելու համար։ Մեր պատկերացումը, թե ով էր այս զույգում գլխավորը, այդքան ճիշտ և կոռեկտ չէ։

Այո՛, Թուրքիան օգնել է, դա հասկանալի է, բայց 26 տարի 1 մլրդ դոլար զինված պաշտպանության համար վատնել է Ալիևը, ոչ թե Էրդողանը և Թուրքիան։ Սեփական բանակ կազմել է Ալիևը, իսրայելական անօդաչուների գնումը կատարել է Ալիևը, 44 օրվա ընթացքում դե ֆակտո կայծակնային արագությամբ ադրբեջանական բանակի մարտավարության փոփոխությունը, հաղթահարելով հայկական պաշտպանության բանակին, գրոհը Լաչին. սրանց հեղինակը նույնպես Ալիևն է։ Թուրքերն, իհարկե, իրենց դերակատարումն ունեցան, բայց, միևնույն է, լավագույն դերակատարն Ադրբեջանն էր։ Ուստի սա Պուտինի պարտությունն է ոչ միայն Թուրքիային, սա Պուտինի պարտությունն է Ադրբեջանին, Ալիևին։ Եվ սա շատ ցավալի պարտություն է. որքան էլ ցավալի լիներ Թուրքիայից պարտությունը, Ադրբեջանից կրած պարտությունն ավելի ցավալի է տվյալ պարագայում։

– Այսպիսի պարագաներում, Անդրեյ Նիկոլաևիչ, ի՞նչ հետևանքներ կարող է լինել հետխորհրդային տարածքում։

– Ուշադրությանն արժանացվող կարևոր մի փաստ. մենք հիշում ենք, որ խոցվեց ռուսական ուղղաթիռ, դա սովորական ռազմական ուղղաթիռ չէր, դա ՄԻ-24 էր, հարձակվող, մարտական ուղղաթիռ։ Մենք արդեն խոսել ենք, որ այն խոցվել է Հայաստանի տարածքում։ Այդ ուղղաթիռը 102-րդ ռազմաբազայից էր, որը տեղակայված էր Գյումրիում։ Այդ բազան տեղակայված է հայ-թուրքական սահմանին, մի քանի կիլոմետր այն կողմ, որտեղ խոցվեց այդ ուղղաթիռը։ Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ էր անում այդ ուղղաթիռն այնտեղ, որտեղ երբևէ չէր եղել, և  որտեղ չկա թուրքական սահման, որովհետև գտնվում էր Նախիջևանի և Զանգեզուրի հարևանությամբ։ Դա ամենևին 102-րդ ռազմաբազայի տեղանքը չէր, պարզվում է՝ այդ ուղղաթիռը ուղեկցում էր ռուսական զորքերի շարասյանը։

– Իսկ ո՞ւր էին նրանք շարժվում:

– Շարժվում էին Ղարաբաղ: Իսկ ի՞նչ էին պատրաստվում նրանք անել այնտեղ. նրանք պատրաստվում էին իրականացնել այնտեղ խաղաղապահ առաքելություն, այդ զորքերը պատկանում էին 102-րդ ռազմաբազային, ինչո՞ւ ոչ մեկը չէր մտածում, որ փաստացի Պուտինը հանձնարարեց, որ խաղաղապահ գործառույթը կատարի 15 մոտոհրաձգային բրիգադը, որը գտնվում էր Ղարաբաղից 2000 կմ հեռավորության վրա գտնվող Ուլյանովսկում։ Եվ ինչու այդ խնդիրը, գոնե կողմերի բաժանման նախնական խնդիրը չի վստահվել նրանց, ովքեր պարզապես տեղում են Գյումրիի բազայում, որը Գյումրիից գնում է դեպի Լաչին, բոլորովին այնպես չէ, որ նրանք թռչում են Ուլյանովսկից, իջնում են «Էրեբունի», բեռնաթափվում են և կրկին կատարում նույն երթուղին։

– Շատ հետաքրքիր է, և ինչո՞ւ:

– Որովհետև ճանապարհի սկզբում նա այնտեղ զորք ուղարկեց 102-րդ ռազմաբազա, որոնք ուղեկցվում էին ռուսական ռազմական ուղղաթիռներով։ Եվ Ալիևն ասաց, որ՝ ոչ, որտեղ են գտնվում նրանք՝ Հայաստանի տարածքում, դա պարզ է։ Որպես անընդունելիության նշան, ի նշան վրդովմունքի նա խոցեց ռուսական ուղղաթիռը։ Գերտերությունների և կամ խոշոր տերությունների կողմից գործողությունների դեպքում Պուտինն ասաց, որ իհարկե կներեք, բայց դրա փոխարեն չենք մասնակցի, 102-րդ բազան չի մասնակցի խաղաղապահ ջանքերին, փոխարենը մենք կուղարկենք Ուլյանովսկի 15-րդ մոտոհրաձգային բրիգադին առաքման համար, որի արագացումը ավելի երկար ժամանակ կպահանջի, իսկ այս ընթացքում ադրբեջանական զորքերը կարող են անել ավելին։ Այս իրավիճակում պարզվում է, որ Ադրբեջանը ոչ միայն հաղթող է, այլ նաև թելադրող հետախուզության տեսանկյունից, Ռուսաստանի, ռուսական խաղաղապահների տեսանկյունից։ Ըստ ամենայնի, Պուտինի և Ալիևի միջև ցանկացած հաստատված շփում սնվում էր այս 44 օրվա ընթացքում մինչև վերջին այդ գիշերը, որի ընթացքում, ի դեպ, Ալիևը ոչ միայն պահանջում էր Փաշինյանի բացակայությունը, ոչ միայն հաստատում էր թուրք խաղաղապահների մասին, այլև հենց Ալիևն էր հետագայում թելադրում հրապարակված հայտարարության պարբերությունները, որոնք հետագայում հրապարակվեցին հրադադարի ռեժիմի վերաբերյալ, Ալիևը, ոչ թե Պուտինը։ Կրեմլի լրատվամիջոցները կարող են ասել այն, ինչ ուզում են, բայց միևնույն է՝ այդ հայտարարությունը թելադրել է Ալիևը։ Ակնհայտ է, որ այս ընդհանուր դատավճռի հիմնական մասնակիցները վերջապես բանակցություններ են սկսել միայն այն ժամանակ, երբ նա հասել է իր նպատակին։ Ադրբեջանին պետք էր Շուշի քաղաքը՝ որպես սիմվոլ, և այն նա ստացավ։ Վերցնելով Շուշին՝ նա վերցրեց գլխավոր ստրատեգիական կապող ճանապարհը Արցախը Հայաստանին։ Այսպիսով ամբողջ ԼՂ-ն գտնվում է փակուղու մեջ, ինչը շատ կարևոր է Ալիևի համար։  Ռուսաստանին հաղթել է ոչ թե Թրամփը, Մակրոնը կամ Էրդողանը, այլ Ալիևը։

– Ի՞նչ հետևանքներ է ունենալու այս պատերազմը ողջ հետխորհրդային տարածքի, ՀԱՊԿ-ի և դրա անդամների և սառեցված հակամարտությունների համար։

– Կարելի է անել բազմաթիվ հետևություններ։

Նախևառաջ պետք է անել այն հետևությունը, որ ՀԱՊԿ չկա։ ՀԱՊԿ-ը մահացել է: Դա նշանակում է, որ Ռուսաստանն օգնության չի գա իր որևէ դաշնակցի։ Հակառակը. Ռուսաստանն իր ռեսուրսները կուղղի իր ամենավստահելի պատմական դաշնակիցների դեմ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է արել Պուտինը վերջին տարիներին։ Նա հակամարտում է իր բոլոր պատմական դաշնակիցների դեմ։ Արդյունքում դաշնակիցները վերածվել են հակառակորդների։ Ուղղափառ Վրաստանը դարձել է հակառակորդ, 4 դարի ընթացքում ամենահուսալի դաշնակից Ուկրաինան վերածվել է թշնամու, Մերձդնեստրի հակամարտության հետևանքով Մոլդովան ընկեր չի դարձել, այս դավաճանությունից հետո Հայաստանը կսկսի փնտրել այլ ուղիներ։ Ռուսաստանի այս դավաճանությունից հետո Հայաստանը պետք է փնտրի այլ ուղիներ, այլ դաշնակիցների, այլ բլոկներ, աշխարհում գոյատևման այլ մոդել, որը չի լինի պուտինյան Ռուսաստանը։ Նույնն է տեղի ունենում նաև Բելառուսում։

Նախքան օգոստոսի 9-ի ընտրությունները Բելառուսի ժողովրդի ճնշող մեծամասնությունը ռուսամետ էր, անգամ Տիխանովսկայան ցանկանում էր հանդիպել Պուտինին և հայտարարում էր, որ Ղրիմը Ռուսաստանինն է։ Այսօր արդեն Տիխանովսկայան ասում է, որ եթե հանդիպի Պուտինին, ապա պետք է նրան մի բան ասի, որ Պուտինը չմիջամատի Բելառուսի գործերին, իսկ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։ Այս ամենը Պուտինի գործունեության հետևանքով է, ով ունի փայլուն տաղանդ իր դաշնակիցներին վերածելու հետևողական հակառակորդների և թշնամիների։ Պուտինը ոչ միայն վերացրել է իր թույլ դաշնակիցներին, այլ նաև իր դարավոր, պատմականորեն ձևավորված դաշնակիցներին։ Ինչ-որ մի պահի դա Ռուսաստանի համար վերածվելու է փորձանքի։ Այն գործողությունները, որոնք կատարել է Ալիևը, կարող են ծառայել որպես օրինակ, թե ինչպես կարող են իրականացնել ռազմական, դիվանագիտական օպերացիաները։ Հասկանալի է, որ չնայած իր անդամությանն ԱՊՀ-ին՝ Ադրբեջանը միարժեքորեն ինքնուրույն պետություն է, և չնայած իրեն անվանում են Թուրքիայի հաճախորդ, նրանց հարաբերությունները՝ Թուրքիայի և Ադրբեջանի, իրավահավասար են, և ոչ թե Էրդողանը, այլ հենց Ալիևը փայլուն հաղթանակ տարավ այնպիսի ուժեղ հակառակորդի դեմ, ինչպիսին Ռուսաստանն է։ Էրդողանը կարող է նախանձել Ալիևին նման հաղթանակի համար։ Թուրքալեզու, ավելի լայն վերցրած՝ մուսուլմանական ժողովուրդների համար սա կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարող են գործել քրիստոնեական աշխարհում իրենց ավանդական մրցակիցների դեմ։ Իսկ այս հետևության արդյունքն այսօր դժվար է կանխատեսել։

– Ադրբեջանի թույլտվությամբ Ադրբեջանի տարածքում գործելու են թուրք և ռուս զինվորականները, և կա այնպիսի տպավորություն, որ ավելի հեշտ է խաղաղապահներին բերել երկիր, քան այդ երկրից հանել, ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այս դրույթը։ Դուք տեսե՞լ եք ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը։

 – Այո՛, իհարկե տեսել եմ։ Բոլոր ռուս խաղաղապահները տեղակայվելու են նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, բայց ոչ Ադրբեջանի տարածքում։ ԼՂԻՄ-ի այն հատվածը, որը գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, խաղաղապահներ չեն լինելու, այսինքն՝ ռուս խաղաղապահները տեղակայվելու են միայն հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող ԼՂԻՄ-ի տարածքում, և չի լինելու ռուս խաղաղապահ Ադրբեջանի տարածքում։

Օրինակ՝ այլ կերպ էին տեղակայվել խաղաղապահները Հարավային Օսիայում, վրաց-օսեթական հակամարտության ընթացքում 1990-2008 թվականներին, երբ ռուս խաղաղապահները գտնվում էին վրացական և օսեթական մասերում։ Նրանք կարող էին հետևել կրակի դադարեցման համաձայնությանը և վրացական, և օսեթական տեղամասերում։ Ղարաբաղի դեպքում ռուս խաղաղապահները չեն կարող այցելել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ։ Հաշվի առնելով, թե ինչպիսի հաղթանակ է տարել Ադրբեջանը, սա զարմանալի չէ։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի առաքելությունն այս դեպքում ոչ թե խաղաղապահ լինելն է՝ որպես այդպիսին, այլ ԼՂ այն տարածքի պաշտպանությունը, որը մնացել է հայկական վերահսկողության տակ։

Այն հարցը, թե ավելի հեշտ է խաղաղապահներին ներս թողնել, քան հետո նրանց հանել, կախված է նրանից, թե ուժե՞ղ իշխանություն է այդ պետության գլուխ կանգնած, թե՞ թույլ։

Այդպես էր, երբ ռուս խաղաղապահներն աստիճանաբար գրավեցին Ղրիմը։ Եթե ուժեղ իշխանության մասին է խոսքը, ինչպես, օրինակ, Ալիևի իշանությունն է Ադրբեջանում, այդպես էլ խաղաղապահները որևէ կերպ չեն կարող ընդլայնել իրենց իրավասությունները և շրջագայել չհամաձայնեցված վայրերով: Սա պարկ է։ Նախկինում պարկում գտնվում էին միայն Արցախի հայերը, հիմա արդեն պարկում են ռուս խաղաղապահները։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ եթե Շուշին գտնվում է Ադրբեջանի ձեռքում Ալիևի պահանջով, իսկ ճանապարհը անցնում էր Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինով և Շուշիով, իսկ երկրորդ ճանապարհը անցնում էր Քարվաճառով և փոխանցվում է Ադրբեջանին, ապա պետք է կառուցվի նոր ճանապարհ, որպեսզի կարողանա կապել Հայաստանը հայկական ուժերի ներքո գտնվող Ղարաբաղի և մասնավորապես Ստեփանակերտի հետ։ Այսպիսի տարածքային ռելիեֆ ունեցող Ղարաբաղը բացարձակ կենսունակ և չպաշտպանվող տարածք է։

Հայտարարությամբ պահանջվում է, որ այդտեղ պետք է մնան միայն հրաձգային զինատեսակներով զինված անձինք, խոսքը խաղաղապահների մասին է։ Ռուս խաղաղապահների առաքելությունն է ապահովել զինադադարի պայմանների կատարումը հայկական կողմի կողմից, այլ ոչ երկու կողմերի կողմից։ Պուտինը Ալիևի հանձնարարությամբ իր վրա պարտականություն էր վերցրել հետևել, որպեսզի իր դաշնակից Հայաստանը չօգտագործի պաշտպանության միջոցներն անգամ այն դեպքում, երբ որևէ խնդիր է առաջանում։ Որևէ իրավասություն ռուս խաղաղապահները չեն ունենալու ադրբեջանական զորքերի նկատմամբ՝ համաձայն այս պայմանագրի։ Ինչին է պետք Հայաստանին այսպիսի հայտարարությունը և այսպիսի կարգավորումը։

– Կա՞ այս հարցին պատասխան:

– Ի՞նչ պատասխան:

– Չգիտեմ, Ձեզ եմ հարցնում, կա՞ պատասխան:

– Հայաստանի էմոցիոնալ վիճակը հասկանալի է, Արցախը պատմական հայկական տարածք է, դարեր շարունակ այստեղ եղել են բազմաթիվ խաչքարեր, հուշարձաններ։ Աշխարհաքաղաքական առումով Արցախը օղակ է Հայաստանի համար։

Ես հասկանում եմ, որ շատ դժվար է նման իրավիճակում ինչ-որ բան խորհուրդ տալը։ Սակայն եթե խոսք է գնում հայ ազգի գոյատևման մասին, ապա որքան շուտ հայերը համոզվեն, որ ավելի լավ է զարգացնեն իրենց պետականությունը միջազգային սահմանների շրջանակներում, այնքան լավ: Դա նույնն է, երբ շվեդները հասկացան, որ Օտավայի ճակատամարտից հետո նախորդ դարերի ընթացքում գրաված տարածքներից պետք է հրաժարվել և շվեդական պետականությունը զարգացնել անկախ այլ տարածքների նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Դա նույն մոտեցումն է, որ լեհերը որդեգրեցին, երբ քննարկում էին Լվովի, Բրեստի պատմական քաղաքների ճակատագրերը, որոնք դուրս էին մնում Լեհաստանի սահմաններից։ Լեհաստանը ճանաչեց երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված իր պետական սահմանները։

Շատ ավելի կարևոր է խաղաղ գոյակցությունը այն պետությունների հետ, որոնք առաջացել են արևելքում և կենտրոնանալ Լեհաստանի զարգացման վրա, այն սահմանների վրա, որ առաջացել է 1945 թվականից հետո: Կարելի է նաև բերել այլ օրինակներ, օրինակ՝ Եգիպտոսի և Իսրայելի համաձայնությունը Սինայի թերակղզուց հրաժարվելու, կամ հրեական գյուղերի օրինակը, որոնք կառուցվել էին Գազայի շրջանում. իմիջիայլոց՝ դա շատ կարևոր դաս է նաև Ուկրաինայի համար։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի հասարակության համար էլ այդ մտքերն ու քննարկումները կարող են լինել շատ ցավոտ, և ուկրաինական հասարակությունը, ինչպես նաև հայ հասարակությունը ուշ թե շուտ կգան այս քննարկմանը և կհանգեն այն լավագույն որոշմանը, որը անհրաժեշտ կհամարեն։

– Անդրեյ Նիկոլաևիչ, ես այս հարցի վրա կավարտեի հարցազրույցը, սակայն ևս մեկ հարց ծագեց իմ մեջ. մեծ հաշվով, մի կողմից՝ Ադրբեջանի համար խառը կամ ԼՂ շուրջ գործողությունները ևս ավարտված են, քանի որ եթե նրանք նախկինում գործ ունեին ԼՂ և Հայաստանի զորքերի հետ, այսօր, սակայն, երբ նրանք համարձակվեն որոշել շարունակել, նրանք գործ կունենան ռուսական զորքերի հետ, ինչը արդեն կլինի այլ պատմություն Ադրբեջանի, Ալիևի, Ռուսաստանի համար։ 

– Ադրբեջանը ցույց տվեց, որ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ադրբեջանական բանակը ջախջախեց ռուսական բանակին, ինչ էլ ասեն՝ հայկական այսօրվա բանակը կարող է լինել ավելի մարտունակ, քան այսօրվա ռուսական բանակը՝ հաշվի առնելով մոտիվացվածությունը, կարգապահությունը և հաշվի առնելով նույն տեխնոլոգիական մակարդակը, որ կա ռուսական բանակում։ Հետևաբար Ղարաբաղի ռազմաճակատում Ադրբեջանի բանակը ջախջախեց ռուսական բանակին, որը գոյություն ունի այսօր։ Հաշվի առեք, որ բոլոր ՀՕՊ համակարգերը, որոնք կային Ղարաբաղում, ռուսական էին, ինչպես նաև ամբողջ ռազմամթերքն ու ռազմական տեխնիկան, որը վերացվեց ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում։ Այդ բոլոր մարտավարությունները, ռազմական ծրագրերը, պլանները, դրանք բոլորը սովորեցնում են ռուսական ռազմական ուսումնարաններում, և այդ բոլորը ջախջախվեց ու ցույց տվեց իր անարդյունավետությունը Արցախյան պատերազմում։

Մոտ հեռանկարում Ադրբեջանը կարիք չունի վախենալու ռուսական բանակից, բացի այդ, ինչպես կարելի է հասկանալ Ալիևից՝ նրա ռազմավարական շահը չի նշանակում ամբողջ Ղարաբաղի գրավում, հենց Ալիևն է թելադրել պայմանները, նա թելադրել է նոր համաձայնագրով գծագրված սահմանները, այսօր արդեն խոսք չկա ԼՂ մասին՝ բացառությամբ այն տարածքների, որը որ գրավվել է ադրբեջանցիների կողմից. ինչու, որովհետև այն տարածքները, որոնք մնացել են հայկական ուժերի ներքո, անկենսունակ են, և որևէ բան անհրաժեշտ չէ հարցը լուծելու համար. հայերը այդ վայրերը լքելու են սպասվածից ավելի շուտ, որովհետև անգամ 2 ճանապարհի առկայության պայմաններում այս 26 տարիների ընթացքում Ղարաբաղը դժվարությամբ էր գոյատևում, այն դեպքում, երբ, օրինակ, Քարվաճառի ճանապարհը ապրանքափոխադրման, կանոնավոր շփման 80%-ն էր կազմում, և ծանրաբեռնվածության միայն 20%-ն էր ընկնում Լաչինի ճանապարհի վրա։ Այդ ճանապարհի երկու կողմում երկուսուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվում են ադրբեջանական զորքերը։ Միջանցքը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ուղղակի հրետանային և այլ նշանառության տակ ժամանակակից դրոնների և հրաձգային զինատեսակների։

Դուք գիտե՞ք Ղարաբաղի ռելիեֆը. Ղարաբաղը հարթավայր է, որն ընկած է լեռների միջև, և զառիթափ վայրը ուղղված է դեպի Ադրբեջան՝ արևելք, իսկ արևմտյան մասը գրեթե անանցանելի սարեր են։ Այդ տարածքում պատերազմից առաջ ապրում էր ոչ ավելի, քան 150 հազար մարդ, որի մի մասը արդեն դարձել են փախստական և փախել են Հայաստան, իսկ մնացած մարդիկ, զինվորականները կարծես առաջիկա օրերին կտարհանվեն, մնացած բնակիչներն էլ փաստացի մնալու են չպաշտպանված, քանի որ հիմնական բնագծերը հաղթահարվել են ադրբեջանական զինվորների կողմից, իսկ մյուս մասը պետք է հանձնվի մոտ օրերս։ Հետևաբար այդ տարածքները մնում են գրեթե անպաշտպան, ուստի մարդիկ իրենց հարազատներին նման պայմաններում չեն թողնի: Դա նշանակում է, որ ԼՂ-ն կհայաթափվի, կամայանա շատ շուտ, ինչը պետք է նաև Ալիևին, Ալիևին պետք չէ այստեղ կազմակերպել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Ալիևը պարզապես զրկել է այս տարածքը  կենսունակությունից, և ամեն ինչ արդեն կընթանա ինքնաբերաբար: Բացի այդ, Ալիևը ստանում է անմիջական կապ Նախիջևանի հետ, որը պաշտպանվելու է ՌԴ-ի անվտանգության ծառայության կողմից, այսինքն՝ Պուտինի կողմից ստանում է նվեր, այսինքն՝ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը գերազանցում է Ռուսաստանի ավտորիտար ղեկավարին։

– Չե՞ք կարծում, որ դա զարմանալի իրավիճակ է, դա կդառնա տենդենց, թե՞ դա Ռուսաստանի մեկանգամյա սխալն ու բացթողումն է:

– Դա գլոբալ աշխարհաքաղաքական պարտություն է, որից չկա արագ կամ գոնե միջին հեռանկարում որոշելիք ելք, քանի որ բոլոր գործոններն աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի օգտին։

– Շնորհակալություն, մեր հյուրն էր Անդրեյ Իլարիոնովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում