Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այս տարվա սեպտեմբերին սկսել է ակտիվորեն վերադարձնել իր դիրքերը՝ Գերմանիայից հետո իր համար երկրորդ ամենակարևոր շուկայում՝ Թուրքիայում, հայտնում է «Վեդոմոստին» ՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:
Սեպտեմբերին Թուրքիային մատակարարվել է 1,9 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ինչը առավելագույնն էր 2020 թվականի սկզբից: Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ արտահանումը գրեթե կրկնապատկվել է։
Ինչպես նշում է թերթը, տարվա սկզբին «Գազպրոմը» կորցնում էր դիրքերը թուրքական շուկայում, առաջին հինգ ամիսների ընթացքում Ադրբեջանն է եղել Թուրքիային գազի հիմնական մատակարարը: Հեղուկ գազի մատակարարումները երկրին աճել են հիմնականում Քաթարից և Ալժիրից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից: