Thursday, 18 04 2024
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք

Արցախի ու Հայաստանի անվտանգության անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության առաջ

Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ բռնկված ահաբեկչական պատերազմը հետաձգեց, բայց ավելի թեժացրեց ներքաղաքական աշունը: Պատճառները հայտնի են բոլորին, կրկնել չարժե: Հիմա արժեք ունի միայն այն, ինչ վերաբերում է իրավիճակից ելքերին, դրանց հնարավորությանը, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի բովանդակության և դրա նախատեսված ընթացքի հնարավորինս շրջադարձին: Թեժ աշունն ընթանում է առանց դրա, այսինքն՝ առանց գլխավոր պատասխանների: Այն, որ վարչապետն ու նրա գլխավորած քաղաքական ուժը պատասխան պետք է տան հասարակության, պատմության առաջ, կասկածից վեր է, դա որևէ պետության առաջնորդի կամ իշխող ուժի ճակատագիրն է և պարտավորությունը՝ պատասխան տալ երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար, առավել ևս անվտանգության համակարգի փլուզման և ռազմական պարտության, հայրենիքի կորստի համար: Մյուս կողմից, կորուստը դեռ կասեցված չէ, ու քանի դեռ ընթացքի մեջ են զարգացումներ, հանրային էներգիան և ջանքը պետք է միտված լինի կասեցմանը՝ ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է փրկելուն: Այդ իմաստով, եթե դիտարկվում է վարչապետի պաշտոնանկության հարց, ապա այն պետք է դիտարկվի տվյալ դիտանկյունից՝ ինչ արդյունքի կբերի այն, ինչ ելք կտա, ինչպես կօգնի շտկել վիճակը: Որովհետև պատասխանատվությունից բխող պաշտոնանկությունը թերևս լինելու է անխուսափելի, բայց ներկայումս մենք հարցերը պետք է գերազանցապես դիտարկենք ելքի փնտրտուքի համատեքստում: Այդ առումով հնչում է հայտարարություն, որ նրան կփոխարինի ավելի լավ բանակցող և այդ բանակցողը կկարողանա շտկել կամ փրկել իրավիճակը:

Տեսականում միանգամայն հնարավոր է, բայց այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու համար հանրությանը պետք է կոնկրետություն: Իսկ որ որոշումը պետք է կայացնի հանրությունը, կասկածից վեր պետք է լինի և, թերևս, չլինի քննարկման առարկա: Հետևաբար՝ ո՞վ է ավելի լավ բանակցողը: Այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ, ապա գործընթացը կորցնում է իր ամբողջ հանրային պետական նշանակությունն ու արժեքը, քանի որ չի առաջարկում ելք: Ընդ որում, հարցն անգամ ճանապարհային քարտեզը չէ՝ ինչպես, երբ և այլն, այլ ընդամենը ով-ը՝ ով՝ հասկանալու համար առաջարկի լրջությունն ու քաղաքական բովանդակությունը: Երևանում արդեն շուրջ մեկ շաբաթ ծավալվող բողոքի ընթացքը դեռ զուրկ է այդ կոնկրետությունից, ինչը ինքնին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:

Ավելին, չկան նաև այլ կոնկրետ առաջարկներ, որոնք ցույց կտան իրավիճակի փոփոխության ուղիներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում