Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

1988 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Ազգությամբ ռուսը աղետի գոտում աշխատելու փոխարեն Երևանում սպանության դաժան փորձ է կատարել

1988 թվականի երկրաշարժից հետո տարբեր երկրներից, Խորհրդային Միության հանրապետություններից Հայաստան էին ժամանում կամավորներ՝ աղետի գոտում աշխատելու, աղետյալներին օգնելու մարդասիրական մղումով:

Դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորների թվում էր նաև ազգությամբ ռուս, Լիտվայի Իոնավա քաղաքի բնակիչ Նիկոլայ Ժիխարևը:

Բանակի ծառայությունը Աֆղանստանում անցկացրած 28-ամյա ամրակազմ երիտասարդը Իոնավա քաղաքի ձեռնարկություններից մեկի ռազմականացված պահակային ծառայության պետն էր: Հայաստան գալուց օրեր առաջ նա հիմնարկի տնօրենին դիմում էր ներկայացրել՝ նշելով, թե Հայաստան է մեկնում մասնակցելու Աֆղանստանում ծառայածների հավաքին՝ երկրաշարժի գոտում տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով: Նրան հիմնարկի կողմից գործուղեցին աղետյալներին օգնելու:

Մեծ էր հիմնարկի ղեկավարության տարակուսանքը, երբ Ժիխարևը գործուղման ժամանակը չլրացած՝ 1989 թվականի հունվարի 5-ին աշխատավայր վերադարձավ: Պահանջեցին ներկայացնել գործուղման փաստաթղթերը:

Ժիխարևն ասաց, թե փլատակները մաքրելու ժամանակ հրդեհ է բռնկվել, կրակի բաժին են դարձել իր հագուստն ու փաստաթղթերը:
Բայց շուտով նրա վարքագծում շատերը փոփոխություններ նկատեցին: Իր ֆինանսական վիճակից անվերջ բողոքող Ժիխարևը արդեն մեքենա ուներ: Նրա «Ժիգուլին» առանց համարանիշի էր:

Հիմնարկի տնօրենը խորհրդային շեշտադրումով հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել մեքենան: Ժիխարևը կարճ ու խուսափողական պատասխան տվեց, թե մեքենան Հայաստանում է ձեռք բերել շատ էժան գնով:

Նիկոլայ Ժիխարևը վաղուց էր երազում մեքենա ունենալ: Երկու անգամ ամուսնացած-բաժանված, երկու երեխաների հայր Ժիխարևը ինչքան էլ փորձում էր գումար հետ գցել՝ մեքենա գնելու համար, չէր կարողանում: Հայաստանի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը ոչ թե շարժեց Ժիխարևի գութը, այլ նրա ուղեղում մեքենա ձեռք գցելու գաղափար արթնացրեց:

1988 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստան ժամանելով՝ Ժիխարևը կանգ առավ «Երևան» հյուրանոցում:

Դեկտեմբերի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատույթում նա մոտեցավ մի «ՎԱԶ-2103» մեքենայի ու վարորդին խնդրեց իրեն տանել Ավան թաղամասի Խուդյակովի փողոց, որտեղ պիտի հանդիպի ընկերոջ հետ: Ժիխարևն ասաց, թե աշխատանք-ընտանիք թողել, Հայաստան է եկել Մոսկվայից, աշխատում է աղետի գոտում:

Վարորդը երախտագիտության զգացումով լցվեց «մոսկվացու» նկատմամբ: Սարգիս Կ.-ն տաքսու վարորդ չէր, իր անձնական օգտագործման մեքենանայի ղեկին էր, նա չկարողացավ մերժել աղետի գոտում աշխատողին…

Երբ հասան Խուդյակովի փողոց, Ժիխարևը վարորդին խնդրեց թեքվել դեպի աջ՝ նա այդ ճանապարհը նախապես էր ուսումնասիրել ու ընտրել…

Մի քիչ առաջանալով՝ վարորդը նկատեց, որ փողոցը քանի գնում՝ քարուքանդ է դառնում, մտնում են փակուղի: Սարգիսը կարծեց, թե «մոսկվացին» շփոթել է՝ դե, օտար մարդ է, ի՞նչ գիտի՝ որ փողոցն է Երևանում քանդված:

Վարորդը ցանկացավ շրջադարձ կատարել:

Այդ ժամանակ Ժիխարևը գրպանից հանեց դանակը ու սպանելու դիտավորությամբ դանակի 14 հարված հասցրեց Սարգսի Կ.-ի կենսական կարևոր օրգաններին: Նա առանձին դաժանությամբ դանակի հարված հասցրեց նաև Սարգիսի պարանոցին, վնասեց շնչափողը, դանակի կոթով բազմաթիվ հարվածներ հասցրեց իր զոհի գլխին:

Տեսնելով, որ մարդն արնաշաղախ է ու չի շարժվում, կարծելով, թե նա արդեն մահանում է, Ժիխարևն իջավ մեքենայից ու թաքնվեց մոտակայքում՝ իր հետագա անելիքը որոշելու համար: Նրա գլխավոր նպատակը մեքենան հափշտակելն էր:

Սակայն Սարգիս Կ.-ն իր մեջ ուժ գտավ ծանր վիրավոր վիճակում մեքենայից դուրս սողալու համար: Նա հանեց վերարկուն ու շարժվեց դեպի խճուղի:

Դարան մտած Ժիխարևն աչքերին չէր հավատում՝ ո՞նց կարող էր այդքան վնասվածքներ ստացած մարդը շարժվելու կարողություն ունենալ: Ժիխարևը նետվեց դեպի մեքենան, նստեց ղեկին ու դիմեց փախուստի:

Մեքենայում մեքենատիրոջ պայուսակն էր՝ նրա ղեկավարած կոոպերատիվին պատկանող կնիքով, փաստաթղթերով ու 14 հազար 266 ռուբլով…

Ժիխարևը նույն օրը մեքենայով դուրս եկավ Հայաստանից ու բռնեց հայրենի Իոնավա քաղաքի ճամփան…

1989 թվականի ապրիլի 11-ին Ժիխարևը մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց Իոնավա քաղաքի պետավտոտեսչության բաժին: Նա հայտարարեց, որ մեքենան գնել է մի անծանոթ մարդուց 5500 ռուբլով: Ասաց, թե մեքենան փաստաթղթեր ու համարանիշ չուներ:

Բայց սուտը շուտով բացահայտվեց: Ժիխարևի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվեց ու առգրավվեց 29 արկղ ռազմամթերք, 1450 հատ փամփուշտ:

Իսկ ծանր վնասվածքներ ստացած ու մեծ քանակությամբ արյուն կորցրած Սարգիսին օգնության հասան պատահաբար ամայի փողոցով անցնող երկու դեռահաս՝12-14 տարեկան: Նրանք մեքենա կանգնեցրին, կոկորդը կտրված ու խոսելու ունակությունից զրկված անծանոթին տեղափոխեցին հիվանդանոց:

20 օր Սարգիսն անկարող էր խոսել: Հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո նրան տեղափոխեցին Մոսկվա՝ հետագա բուժումը շարունակելու:

1990 թվականի մայիսի 4-ին Սարգիս Կ.-ին հրավիրեցին Լիտվա: Իոնավա քաղաքի միլիցիայի բաժնում ճանաչման ներկայացված անձանց մեջ Սարգիսն անմիջապես ճանաչեց ու մատնացույց արեց «մարդասեր» Ժիխարևին:

Նույն թվականի նոյեմբերի 30-ին Երևանում կայացավ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի նիստը: Նիկոլայ Ժիխարևը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում