Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Դավաճանները պոստերում վխտում էին. գալիս զինվորին համոզում էին, թե Նիկոլը հողերը ծախել է, պետք է նահանջել. Վլադիմիր Առաքելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Վլադիմիր Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, պատերազմի առաջին օրերից մեկնել էիք առաջնագիծ։ Հիմա ի՞նչ դիտարկումներ ունեք։ Ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ինչպե՞ս եք գնահատում ստորագրված փաստաթուղթը։

– Այո՛, առաջին օրերից մեկնել եմ առաջնագիծ, հետո ընթացքում մի քանի օրով հիվանդացել եմ, հետ եմ եկել, պարկել եմ, փորձել առողջանալ ու նորից հետ եմ գնացել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այդպես ստացվեց, ապա ասեմ, որ պատերազմը սկսվելու առաջին օրվանից հայտարարվեց, որ սա հայի լինելու և չլինելու պատերազմ է։ Իսկ ինչ եղավ. հայի իրական սերուցքը՝ 18-20 տարեկան երեխեքը, արցախյան առաջին պատերազմի մասնակիցները նետվեցին պատերազմի դաշտ՝ պաշտպանելով հայկական աշխարհը, իսկ Երևանում մարդիկ ապրում էին այնպես, կարծես ոչ մի բան էլ չի եղել, ոչ մեկի վեջին էլ չէր, որ մարդիկ են զոհվում, սրճարանները լիքը, շարժը մեծ։ Բայց հայտարարվել էր չէ, որ սա հայրենական պատերազմ է, հայի լինելու և չլինելու պայքար է։ Ես էդ 18-20 տարեկան երեխեքի կյանքին մեռնեմ։ Ես չգիտեմ՝ ուրիշ ազգի մեջ տենց երեխեք կան, թե չէ։ 90-ական թվերի կռվածները լցվել էին երեխեքի կողքին, լծվել էին հայրենիքի պաշտպանությանը։ Իսկ ո՞ւր էին մնացածը, ո՞ւր էին այդ թամաշա անողները, ո՞ւր էին ժամանակին 5 հազար դրամով ծախվածները, ո՞ւր էին էդ կառավարական շենքեր ջարդուփշուր անողները։ Զենք էլ է եղել, սնունդը լիքը եղել է, բայց լիքն էին նաև պրովոկատորները։ Դիրքերում պրովոկատորները, դավաճանները վխտում էին։ Ես թուրքի դեմը կռիվ տալու փոխարեն ընկել էի զինվորների մեջ, համոզում էի, որ չհավատան այդ պրովոկատորներին, թե Նիկոլը հողերը ծախել է։ Ես համոզում էի տղաներին, որ նման բան չկա, ոչ մեկ հողերը չի ծախել, պետք չի էդ պրովոկատորներին լսել, դիրքերից իջնել։

Այսինքն՝ կոնկրետ անձինք գալիս էին դիրքեր ու զինծառայողներին համոզում էին, որ Նիկոլը հողերը ծախե՞լ է ու համոզում էին նահանջե՞լ։

– Այո-այո։

Ովքե՞ր էին նրանք, պարոն Առաքելյան։

– Աստված կպատժի նրանց իրենց արածների համար։

– Անուններ չե՞ք տալիս։

– Անուններ չեմ տալիս, բայց բոլորդ էլ նրանց անուններով գիտեք։ Ու եղավ այն, ինչ եղավ։ Մնացածն էլ մարդ էին, 20-25 օր խրամատի մեջ էին, նրանց փոխել էր պետք, հասարակ հիգիենայի հարցեր կան։ Բա ուր էին էդ սուտի հայրենասերները, որ հիմա իրենց փողոցում կոկորդ են պատռում։ Բա ո՞ւր էին, ինչի չէին գալիս տղաներին փոխեին։

Պարոն Առաքելյան, այդ դավաճանների նպատակը ո՞րն էր, ինչ խնդիր էին լուծում, որ զինվորները դիրքերը թողնեին ու նահանջեի՞ն։

– Ես արդեն չէի ջոկում, թե ինչ է կատարվում։ Հիմա էլ չեմ կարողանում ուշքի գալ։ Ամբողջ ճակատում մեր տղաներն էին, 18-20 տարեկան զինվորները։ Եկողներն էլ ոչ բոլորն էին առաջնագիծ գնում, կռվում։ Հիմնական մասը օրվա մեջ մի քանի ժամ գալիս էին, իրենց ցույց էին տալիս ու նորից գնում էին։ Իրական կռվողները այնքան քիչ էին, որ չէինք կարողանում մեկս մյուսին փոխելով պոստ պահեինք։ Իմ թոռները կռվին մասնակցել են։ Իմ թոռս՝ մահացած ախպորս թոռան մասին է խոսքը, վերջին օրերին արդեն պետք է տանեին Շուշի, տղաներն էլ լավ պատրաստվել էին, որ պետք է գնան Շուշին ազատագրեն, բայց մեկ էլ երեխեքին կանգնեցրել են, ասել են՝ Շուշի չեք գնում, ձեզ տանում են Խոջալու։

Ուզում եք ասել, որ միտումնավո՞ր թույլ չեն տվել, որ Շուշի գնան զինծառայողները։

– Դա չեմ կարա ստույգ ասեմ, բայց դավաճանություն է եղել։ Նժդեհն ինչ է ասել, որ հայի տականքը աշխարհում ոչ ոք չունի։ Եվ մենք այսօր Արցախը կորցնում ենք, եթե ինչ-որ բաներ չլինեն։

Ինչ-որ բան փրկելու շանս տեսնո՞ւմ եք, Պարոն Առաքելյան։

– Ինչ-որ շանս տեսնում եմ։ Քելբաջարից մեր 18 տարեկան երեխեքը երդում են կերել, որ պոստերից չեն իջնի։ Հիմա էս երեխեքը ինչով են մեղավոր… Ես մի բան կարող եմ ասել, որ այս ազգը ազգ չի։ Էս քանի օրն էլ, որ նման բաներ են կատարվում, լրիվ համոզվում եմ դրանում։ Դիրքերից կռվող տղաները խոսում են, պաշտպանում են Նիկոլին, ասում են, որ Նիկոլի կողքն են։ Դրան զուգահեռ, Օպերայում հավաքվածներն են, բայց Օպերայում զիբիլանոց է… Ես ուղղակի մի բանի եմ սպասում, եթե դա էլ չեղավ, ես երևի իմ ազգանունը փոխեմ։

Պարոն Առաքելյան, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արայիկ Հարությունյանը իրենց ուղիղ եթերներում բացատրեցին, որ եթե այդ փաստաթուղթը չստորագրեին, ապա մենք ավելին կկորցնեինք, ավելի շատ զոհեր ու գերիներ կունենայինք։ Համակարծի՞ք եք դրա հետ։

– Ես սկզբում էլ ասացի, որ կռվում էին 18-20 տարեկան երեխեքը, բայց հո նրանք կրակը չէին ընկել։ Նրանք մեր երեխաներն են՝ իմ, քո, մյուսի տղաները։ Մենք պետք է քյոմագ լինեինք նրանց։ Եվ եթե եկել է մի պահ, երբ ճակատում կռվող չկար, բացի երեխեքից, սաղ փախնում էին, բա ի՞նչ անեին։

Պարոն Առաքելյան, Շուշիի հետ կապված անհասկանալի իրավիճակ է։ Դուք արդեն դրան անդրադարձաք, բայց ուրիշ ի՞նչ տեղեկություններ ունեք։ Մեկն ասում է՝ Շուշին տվեցին, մյուսն ասում է՝ Շուշին վերցրին։

– Քանի օր է ասում էին, թե իբր մերոնք Շուշին տվել են, բայց տենց բան չի եղել։ Շուշին սկզբից էլ ոչ մի անգամ թուրքինը չի եղել։ Ես երեխեքի հետ խոսել եմ, ովքեր Շուշիում էին, ասում էին, որ Շուշիից դուրս չեն գա, բայց եթե նրանց օգնության չէին գալիս, ինչ պետք է անեին էդ երեխեքը, սպասեին, որ թուրքը գար սաղին կոտորե՞ր։ Հիմա էդ Օպերայում, որ սաղ Շուշիից են խոսում, Շուշին հանձնելուց են խոսում, բա ինչի չգնացին օգնեին երեխեքին, որ Շուշին ազատագրեին։ Թող մեկը կանգնի ու բացատրի, թե ինչի չէր գնացել Շուշի, ու հիմա ո՞վ է նրանց իրավունք տվել տենց խոսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում