Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից, այժմ պետք է անել հնարավորը աղետից խուսափելու համար

Այն, որ վարչապետն ու նրա գլխավորած քաղաքական ուժը պատասխան պետք է տան հասարակության, պատմության առաջ, կասկածից վեր է, դա որևէ պետության առաջնորդի կամ իշխող ուժի ճակատագիրն է և պարտավորությունը՝ պատասխան տալ երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար, առավել ևս անվտանգության համակարգի փլուզման և ռազմական պարտության, հայրենիքի կորստի համար: Մյուս կողմից, կորուստը դեռ կասեցված չէ, ու քանի դեռ ընթացքի մեջ են զարգացումներ, հանրային էներգիան և ջանքը պետք է միտված լինի կասեցմանը՝ ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է փրկելուն: Այդ իմաստով, եթե դիտարկվում է վարչապետի պաշտոնանկության հարց, ապա այն պետք է դիտարկվի տվյալ դիտանկյունից՝ ինչ արդյունքի կբերի այն, ինչ ելք կտա, ինչպես կօգնի շտկել վիճակը: Որովհետև պատասխանատվությունից բխող պաշտոնանկությունը թերևս լինելու է անխուսափելի, բայց ներկայումս մենք հարցերը պետք է գերազանցապես դիտարկենք ելքի փնտրտուքի համատեքստում: Այդ առումով հնչում է հայտարարություն, որ նրան կփոխարինի ավելի լավ բանակցող և այդ բանակցողը կկարողանա շտկել կամ փրկել իրավիճակը:

Տեսականում միանգամայն հնարավոր է, բայց այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու համար հանրությանը պետք է կոնկրետություն: Իսկ որ որոշումը պետք է կայացնի հանրությունը, կասկածից վեր պետք է լինի և, թերևս, չլինի քննարկման առարկա: Հետևաբար՝ ո՞վ է ավելի լավ բանակցողը: Այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ, ապա գործընթացը կորցնում է իր ամբողջ հանրային պետական նշանակությունն ու արժեքը, քանի որ չի առաջարկում ելք: Ընդ որում, հարցն անգամ ճանապարհային քարտեզը չէ՝ ինչպես, երբ և այլն, այլ ընդամենը ով-ը՝ ով՝ հասկանալու համար առաջարկի լրջությունն ու քաղաքական բովանդակությունը: Երևանում երկու օր ծավալվող բողոքի ընթացքը դեռ զուրկ է այդ կոնկրետությունից, ինչը ինքնին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:

Ավելին, չկան նաև այլ կոնկրետ առաջարկներ, որոնք ցույց կտան իրավիճակի փոփոխության ուղիներ:

Այդ ամենով հանդերձ, մի բան թերևս հստակ է, որ Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

Հայաստանում անկումային տրամադրությունը և քաղաքական իշխանության հայտնի որոշման դեմ հանրային ու քաղաքական բողոքի կուտակումը շարունակվում է, որը դեռ պարզ չէ, թե ինչի է հանգեցնելու: Միևնույն ժամանակ անկասկած է, որ հասարակության ու պետության առաջ գլխավոր խնդիրը, որ այժմ կանգնած է, դա առնվազն հայտնի համաձայնագրի իրագործումը թույլ չտալն է՝ իհարկե փորձելով դա անել միևնույն ժամանակ հնարավորինս թույլ չտալով պատերազմի վերսկսում: Կամ եթե այն վերսկսում է, ապա պետք է լինի մեզ համար առավելագույն բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում, որովհետև պատերազմի ելքի հարցում էական նշանակություն ունի ոչ միայն ռազմուժը, այլ ըստ էության նաև աշխարհաքաղաքական միջավայրը:

Լուծելի՞ է արդյոք այդ խնդիրը մեզ համար, կամ ինչ խնդիր է լուծելի: Սա հասկանալը, գնահատելը մեր ներկայիս հանրային-պետական հրամայականն է՝ եղածում մեղավորների մասին խոսելուց զատ: Չենք ասում դրա փոխարեն, որովհետև եղածը, մեղմ ասած, այնպիսին չէ, որ հնարավոր է անհապաղ չդիտարկել դրա համար պատասխանատվության հարց: Բայց որպեսզի հանրությունը բախտորոշ այս շրջանում չընկղմվի մեղավորների փնտրտուքի ճահճի մեջ, առավել ևս, որ այժմ այդ պրոցեսում քարեր նետվելու են ընդդիմությունից իշխանություն և հակառակը, հարկավոր է նաև հանրությանը կոնկրետ խնդիրների վրա կենտրոնացնելու կարողություն և ջանք գործադրող հանրային շերտ, քաղաքական շերտ:

Պետք չէ մոռանալ՝ պատերազմը չի ավարտվել, եռակողմ համաձայնագիրը իր ուղղակի սարսափելի վտանգավոր և անգամ ողբերգական պայմաններով դեռևս կյանքի չի կոչվել կամ ներկայումս կյանքի է կոչվել լոկ այն մասով, որ դադարել է պատերազմը, ու տեղակայվում են ռուս խաղաղապահներ: Ըստ այդմ՝ ներկայիս ջանքը պետք է ուղղվի այստեղ մանևրի հնարավորություններ գտնելուն և մանևրի ու ժամանակ շահելու հնարավորությանը զուգահեռ՝ ներսում վերակազմակերպվելուն և դիմադրողունակության նոր համակարգեր ձևավորելուն, որը թույլ կտա բարձրացնել մանևրի հնարավորությունը էլ ավելի: Սա խնդիր է, որը պահանջում է օպերատիվ դիտարկում և լուծման հնարավորությունների փնտրտուք:

Ի վերջո, համաձայնագիրը կա, և դրա իրողության հետ, այսպես ասած, հաշվի նստելը՝ հաշտվելու մասին խոսք լինել չի կարող, այսպես ասած՝ կա ու կա, այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում ուշքի գալն ու հաղթանակը հետ բերելու ռազմավարություն մշակելը դա մեր գործն է լինելու ապագայի համար, գլխավոր գործը:

Սակայն այժմ պետք է անել պահի անհրաժեշտությունից բխող գործ և չխրվել մեղավորների փնտրտուքի ճահճի մեջ, որովհետև եղածն, այսպես ասած, մանրուք կամ 15-20 դիրք չէ, որ ժամանակի հետ պատասխանատվության հարցը սառի և անէանա: Ոչ ոք չի խուսափի տեղի ունեցածի համար պատասխանատվությունից՝ լինի իրավական, թե քաղաքական, այժմ պետք է անել հնարավորը աղետից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում