Պանամայում առգրավվել է Ամերիկա մայրցամաքի պատմության ընթացքում թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակներից մեկը: Օպերացիան իրականացվել է Պանամայի ոստիկանության կողմից: Նավում հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քանակը կազմել է 639 կգ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տեղեկություններով՝ ձերբակալվել են նաև երեք հոգի, որոնք հերոինը նավից բեռնաթափում էին իրենց մեքենաների մեջ: Հիշեցնենք, որ այդ շրջանում անցած շաաբթ հայտնաբերվել էր սուզանավ, որի մեջ եղել էր մինչև 6 տոննա թմրանյութ:











































