Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել բանակցող, բայց նրան դավաճան ու քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ

«Ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ համաձայնություն գալ։ Կա երկու խնդիր. առաջինը՝ Նիկոլ Փաշինյանին չպետք է սարքել քավության նոխազ ու պատրանք ստեղծել,թե ինքն է մեղավոր, որ այս արդյունքը ստացանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ նման պնդումները արդարացի չեն.«Նիկոլին դավաճան ու թշնամի սարքելը սխալ է, ապագայի համար անօգտակար վարքագիծ։ Պետք է ոչ թե մեղավորներ փնտրել, այլ հասկանալ, թե սխալը որտեղ է եղել և ապագայում ինչպես խուսափել նման սխալներից։ Երկրորդը՝ այս պարագայում, հետագա բանակցություններում Նիկոլ Փաշինյանը դժվար թե ի վիճակի լինի հանդես գալ, պետք է նոր բանակցող։ Բայց դա մեկ-երկու օրվա խնդիր չէ, պետք է լուրջ պատրաստվել»,-ընդգծեց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ բոլոր նրանք, ովքեր հրապարակում կրքեր են բորբոքում, պարզապես իշխանության գալու համար լավ առիթ են գտել.«Բայց նրանք հեռատես չեն և այդ մոտեցումը ճիշտ չէ»։

Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական մեծամասնությունը կարող է նոր բանակցողի ընտրություն կատարել և պարտադիր չէ, որ նա լինի իրենց թիմի ներսից.«Շատ է խոսվում Իսրայելի օրինակի մասին։ Մենք հաճախ ենք տեսնում, որ Իսրայելում նախկին ղեկավարները մնում են կառավարության կազմում, դառնում նախարարներ ու շարունակում աշխատանքը։ Այսինքն՝ քշել-հեռացնելը ճիշտ չէ։ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ օգտակար բաներ է կարող է անել Հայաստանի համար, բայց որպես ղեկավար նա արդեն իր հնարավորությունները ոչ միայն կորցրել է, այլ իրեն 2.5 տարվա մեջ չհաջողվեց ձևավորել արդյունավետ աշխատանքային թիմ։ Եթե նա դա աներ, այս իրավիճակին չէինք հասնի։

Պետք է հասկանանք, որ ինչքան էլ նա լավ ղեկավար լինի, պետք է իրեն շրջապատի կարող մարդկանցով ու մոբիլ թիմով։ Ես նկատի ունեմ նաև գործադիր իշխանությանը։ Խնդիրը նույնիսկ կառավարությունը չէ։ Մեզ այդպես էլ անհայտ մնաց՝ Նիկոլ Փաշինյանը որոշումներ կայացնելուց առաջ ի՞նչ կազմի հետ է խորհրդակցություններ անցկացնում»։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ դժբախտաբար մենք հասուն քաղաքական ուժերի ձևավորման անհրաժեշտ միջավայր չունենք.«Եվ խորհրդարանական կառավարումը վտանգավոր է այս ամբոխավարության, ճգնաժամերի համար։ Տեսնում ենք, թե խորհրդարանում ներկայացված ուժերն այժմ իրենց ինչպես են դրսևորում։ Նրանցից երկուսը հրապարակում են ու անթույլատրելի ամբոխավարությամբ են զբաղված։ Պետք չէ սա համեմատել 2018 թվականի իրադարձությունների հետ, դրանք տարբեր բաներ են։ Հայաստանի համար ճիշտ եմ համարում նախագահական կառավարաման համակարգը։ Հիմա պետք է այդ անցումը ապահովել։ Հայաստանին հեռատես, լուսավորյալ ու ճկուն ղեկավար է անհրաժեշտ։Նիկոլին պետք է հնարավորություն տալ իր ծրագիրն իրականացնել ու կուտակված կեղտը մաքրել, որն իր մետաստազներն է տվել քաղաքական դաշտում։Հրապարակում հավաքավածների ճնշող մեծամասնությունն էլ ազնիվ ու հայրենասեր մարդիկ են, որոնց թվում է, թե լուծումը դա է։ Ես հասկանում եմ հանրահավաք գնացող մարդկանց, բայց հանրահավաքի կազմակերպիչների մանիպուլյատիվ վարքագիծը շատ վտանագավոր է։Ենթադրում եմ, որ հասարակության մեծամասնությունը այդ խայծը չի ուտի, մեր հասարակությունը լավ իմաստով շատ է փոխվել։Այս իրավիճակն այժմ մեզ համար դասեր քաղելու շրջան է։ Շատ ծանր կորուստ ենք ունեցել, բայց դա վերջը չէ, միգուցե նաև սկզիբն է։ Բոլոր հարցերում պետք է իրատես լինենք,սա 20 տարվա անիրատեսության հետևանք էր։Մեր ցանկությունները իրական հնարավորություններին չեն համապատասխանում։ Պետք է ապրել՝ հաշվի առնելով հնարավորությունները, միջազգային հարաբերությունները։Սա կանխատեսելի հետևանք էր, կարելի էր ավելի անցավ լինել ու սին հույսերով չկերակրել մարդկանց։ Փոփոխություն պետք է, բայց պետք է լինի անցավ ու որ այն չբերի ճգնաժամի։ Այս խորհրդարանը դեռ աշխատունակ է, չպետք է նրանից հրաժարվել։Ամեն տեղ էլ դատող ու հասուն մարդիկ կան։

Այժմ պետք է մարդ, որ համերաշխության մթնոլորտ ստեղծի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում