Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Տրվելիք գինը կարող է շատ տարբեր ձևեր ունենալ՝ իշխանափոխությունից սկսած մինչև ռազմաքաղաքական ու դիվանագիտական բնույթի գործողություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի այդ հայտարարությունը դեռ ինչ-որ կերպ հնարավո՞ր է չեղարկել։ Նշվում է, որ բաց են մնում Հադրութի վերադարձի և Քարվաճառի ու Բերձորի միջոցով Արցախն ավելի ապահով դարձնելու հարցերը։

-Հայտարարությունն ինքնին պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չի կարելի համարել. այն ավելի ճիշտ կլինի կոչել երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություն, որը գործում է դրան հետևելու բացառապես իրենց փոխվստահության և այն կատարելու պատրաստակամության հիման վրա և, մեծ հաշվով, չի կարող ունենալ բացարձակ և անհաղթահարելի իրավական ուժ: Իրավական առումով դրա գործողությունը դադարեցնելու, կամ այն միայն մասնակիորեն կատարելու համար նույնիսկ պաշտոնական չեղարկման կարիք չկա՝ կողմերից յուրաքանչյուրը կարող է դա անել, եթե դա անհրաժեշտ համարի: Որևէ իրավական հետևանք դա չի կարող ունենալ: Խաղաղ կարգավորման իրական մեխանիզմները և կարևոր մանրամասները ամեն դեպքում պետք է բանակցվեն:

Նշել էիք, որ անկախ ամեն ինչից, Քարվաճառը հանձնման ենթակա չէ: Քարվաճառը պահելու քաղաքական նախադրյալներն առկա են, բայց դրա համար գործող իշխանությունը պետք է գին տա: Ի՞նչ գնի մասին է խոսքը։

-Տրվելիք գինը կարող է շատ տարբեր ձևեր ունենալ՝ իշխանափոխությունից սկսած մինչև շատ կոնկրետ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական բնույթի գործողություններ՝ Ղրիմը ՌԴ անքակտելի մաս ճանաչումից սկսած: Այստեղ տարբերակները շատ են, անգամ կարող են բոլորն էլ միաժամանակ գործարկվել:

Մինսկի խումբը պատրաստ է մասնակցել ԼՂ-ում հարատև խաղաղության հաստատմանը։ Մինսկի խումբը դեռ անելիք ունի՞։

-Մինսկի խումբը դեռ անելիքներ ունի և, հավանաբար, դրանցից ամենակարևորը՝ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների Արցախի տարածքում տեղակայման լեգիտիմության ապահովման հետ է կապված լինելու:

-Տեսակետ կա, որ Շուշին չի ընկել, չի պարտվել, այն հանձնվել է։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։

-Շուշիի անկման կամ հանձնման հետ կապված առանձնահատուկ տեղեկատվության չեմ տիրապետում: Կարող եմ ասել միայն, որ, ամենայն հավանականությամբ, Շուշիում ադրբեջանական բանակի հայտնվելն էր այն գինը, որը տրվեց ռուս խաղաղապահների Արցախ մուտքն արտոնելու դիմաց: Բայց, կրկնեմ, դա զուտ իմ ենթադրությունն է, որը հիմնված է ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործողությունների ընթացքի վերլուծության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում