Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Փաստաթուղթ, որը պահանջում է եզրույթների հստակեցում և ունի հայանպաստ օրակարգեր ձևավորելու հնարավորություն

Պատերազմի առաջին իսկ օրերից ռուսական կողմն ազդակներ էր հղում առ այն, որ չի պատրաստվում հաշտվել Ադրբեջանին կորցնելու գաղափարի հետ, ինչը թեպետ օրեցօր ավելի ու ավելի իրատեսական էր դառնում՝ հաշվի առնելով  Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցությունը: Պարզ էր, որ Ռուսաստանն Ադրբեջանին իր ուղեծրում կկարողանար պահել միայն այն դեպքում, եթե վերջինս պատերազմում ջախջախիչ պարտություն կրեր: Մյուս կողմից ակնհայտ էր, որ, հաշվի առնելով  պատերազմի ընթացքում Ադրբեջանի առավելությունը Հայաստանի նկատմամբ, որը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ռազմաքաղաքական գործոններով, Ադրբեջանի պարտությունը հնարավոր կարող էր դառնար միայն այն դեպքում, եթե Ռուսատանն ուղղակիորեն միջամտեր ռազմական գործողություններին: Հենց այստեղ էր, որ հարցը Ռուսաստանի համար մտնում էր փակուղի, քանի որ ուղղակի միջամտությունը կնշանակեր արդեն այլ մակարդակի պատերազմ՝ անմիջական դերակատարների ավելացմամբ, իսկ չմիջամտելը հանգեցնելու էր տարածաշրջանում Ռուսաստանի վարկանիշի անկմանն ու Թուրքիայի դիրքավորմանը՝ դրանցից բխող բոլոր կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով: Միգուցեև, ի թիվս այլոց, այս հաշվարկների վրա կարող էին հիմնվել նաև հայկական կողմերը, երբ պատերազմի առաջին իսկ օրերից, գնահատելով թշնամու բացահայտ առավելությունը ռազմաճակատում, դեռևս շարունակում էին դիտարկել պատերազմում բեկում մտցնելու հնարավորությունն ու հավանականությունը:

Մինչ Ռուսաստանի՝ Ադրբեջանի հանդեպ դրսևորվող վարքագիծը որոշ վերլուծաբաններ համեմատում էին ֆանտոմային ցավերի հետ՝ դեպքերն ընթացան բոլորի համար անսպասելի սցենարով. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ, ԱՀ միջև ստորագրվեց ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն: Այս փաստաթուղթը կազմված է ինչպես հստակ ձևակերպված դրույթներից, այնպես էլ մանրակրկիտ վերլուծություն և հետագա հստակեցում պահանջող եզրույթներից՝ դրանց տողատակերում նշմարվող հնարավորություններն օգտագործելու և հայանպաստ օրակարգեր ձևավորելու հեռանկարով: Ստորև կանդրադառնամ դրանցից մի քանիսին . հայտարարության 3-րդ կետով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայում: Ըստ էության, այս դրույթն ազդարարում է Ադրբեջանի այսպես կոչված միջագզայնորեն ճանաչված սուվերեն տարածքում ռուսական ռազմական ներկայության հաստատում, ինչը բնականաբար չի կարող չունենալ իր ազդեցությունը Ադրբեջանի ինքնիշխանության, սուբյեկտայնության մակարդակի վրա՝ դրանից բխող մի շարք հետևանքներով: Թեպետ հայտարարությունը նախատեսում է, որ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկի ցանկությամբ սույն դրույթի կիրառումը կարող է դադարեցվել, այնուամենայնիվ, եթե փորձենք այս դրույթն ընկալել տարածության և ժամանակի մեջ, կտեսնենք, որ Ռուսաստանն այն օգտագործելու է որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ շահարկումների խաղաքարտ՝ հայտարարության այլ կետերի իրագործման և համադրման համատեքստում: Ըստ այդմ, Ադրբեջանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական ներկայության ավարտը ազդարարող ղողանջի ձայնը չի լսվի դեռ տևական ժամանակ: Միաժամանակ, հայկական կողմերին չի մնում այլ տարբերակ, քան այս դրույթը դիտարկել որպես հնարավորություն, կամ, եթե կուզեք, վերջին հնարավորություն՝ երկարամյա թմբիրից դուրս գալու, անվտանգ միջավայրում համահայկական ուժերը կենտրոնացնելու և Արցախի գոյաբանական պայքարը քաղաքական դաշտում իր վերջնագծին հասցնելու համար:

Հայտարարության մեկ այլ դրույթ նախատեսում է մի իրավիճակ, երբ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ: Այնուհետ, մինչ այդ Արցախի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքը  վերահսկող ռուսական զորակազմը կվերատեղակայվի՝ այդ նոր երթուղին պաշտպանելու համար: Յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ ծանոթ է աշխարհում մինչ այժմ իրականացված և իրականացվող խաղաղապահ գործողություններին, կփաստի, որ այս գործում թերևս ամենակարևորն այն է, թե որ գործողություններն են իրավական հիմք ստեղծելու՝ անհրաժեշտության դեպքում խաղաղապահի կողմից ուղղակի զինված միջամտություն ցուցաբերելու համար: Այսպես, հայտարարությունը նախատեսում է Ադրբեջանի կողմից երաշխավորում՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով ապահովելու համար: Այս հարցում հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը անհապաղ բանակցություններ պիտի սկսի ռուսական կողմի հետ ոչ միայն հստակեցնելու այլ նաև ձևավորելու համար Ադրբեջանի կողմից հնարավոր այն գործողությունների շրջանակը, որը խաղաղապահ առաքելության կողմից դիտարկվելու է որպես միջադեպերին անմիջական միջամտություն ցուցաբերելու իրավական հիմք:

Բացի այդ, այս կետում ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կողմերի համաձայնությամբ Լաչինի միջանցքով նոր երթուղին կառուցվելուց հետո նախատեսվում է ռուսական զորակազմի վերատեղակայումը այդ նոր երթուղում, մինչդեռ, նույն այդ կողմերի համաձայնությամբ Նախիջևանի և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների ապահովման համար փաստաթուղթը չի նախատեսում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների վերահսկում: Սա կարելի է դիտարկել որպես հնարավորություն Հայաստանի համար, որը գրագետ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է մի կողմից ապահովել նոր կառուցվող ուղիների նկատմամբ իր ամբողջական վերահսկողությունը, մյուս կողմից ավելացնել մեր բանակցային հնարավորություները Ադրբեջանի հետ այլ խնդրահարույց հատվածներում:

Հայտարարության ապագային ուղղված փոքր ինչ դրական ազդակներ, բայց միևնույն ժամանակ անորոշություն  պարունակող դրույթն այն է, որը նախատեսում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում: Պարզ է, որ սա բավական երկար, դժվարին և ոչ միանշանակ գործընթաց է, բայց ակնհայտ է նաև, որ սա պարունակում է կողմերի միջև փոխվստահության ամրապնդման լուրջ բաղադրիչ, քանի որ կարող է ենթադրել երկկողմանի ուղղակի շփումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Թե ինչ չափով կկարողանանք այս դրույթը նույնպես մեր օգտին զարգացնել, պայմանավորված է հստակ ձևակերպված ռազմավարական մոտեցումներ սահմանելու և այդ մոտեցումներից բխող գերակտիվ ու ագրեսիվ դիվանագիտություն վարելու մեր կարողությամբ:

Արմինե Մարգարյան,

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում