Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վերադառնալ առաջին հաղթանակի դասին

Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը փլուզում է մեր մի շարք պատկերացումներ, ստիպելով նայել իրողություններին նոր աչքերով, կամ տեսնել նոր իրողություններ, որոնք չէին նկատվում մինչ պատերազմը՝ տարբեր պատճառներով:

Մենք չկարողացանք գտնել արժանի տեղ հաղթող ժողովուրդների շարքում, որտեղ հայտնվեցինք արցախյան շարժման և առաջին հաղթանակի շնորհիվ: Մենք չկարողացանք արժանիորեն գնահատել այդ հաղթանակն ու անգամ հասկանալ այն: Կենացից և պաթոսից անդին գրեթե չանցանք, մենք մնացինք մեր ողբերգական պատմության նախադեպերի և բացառիկ հաղթանակի պաթոսի գերին: Այդ «գերության» մեջ մենք կառուցեցինք մեր հետագա պատմությունը՝ ի վերջո դրա իհարկե որոշակի ձեռքբերումների, միաժամանակ նաև անասելի ողբերգությունների վայրիվեր ընթացքով հանգելով պետականության ամբողջական կորստի ողբերգական սպառնալիքին և կանգնեցնելով այդ սպառնալիքը մի կերպ:

Ընդ որում, մենք գտնվում ենք իրավիճակում, երբ մեքենան կանգնել է անդունդի ծայրին, հաջողվել է ինչ-որ կերպ արգելակել, սակայն դիմացի անիվները կախված են օդում և գրեթե գերճշգրիտ շարժումներից է կախված, թե որ կողմ կլինի ճակատագրական ընթացքը՝ դեպի անդո՞ւնդ, թե՞ անդունդի պռնկից դեպի հետ: Մենք այժմ սխալվելու իրավունք չունենք առավել քան երբևէ: Հայտնվեցինք պարտվածների շարքում, որտեղ առաջին անգամ չէ, որ եղել ենք: Եվ, իհարկե, միաժամանակ առաջին անգամ չէ, որ դուրս ենք եկել այդ շարքից:

Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ենք դուրս գալու: Այդ գործընթացում առանցքայինը անշուշտ մեր ուժն է, հոգեբանական և մտավոր ուժը, կամքը և վճռականությունը, ապագա կառուցելու մեր մտքի շրջանակը, ծավալը, այդ ապագայի մեր պատկերացումները: Միաժամանակ շատ կարևոր է, որպեսզի մենք դաս քաղենք թե՛ մեր հաղթանակներից, թե՛ մեր այս պարտությունից, ու նաև դաս քաղենք պարտվածների շարք վերադառնալու հանգամանքից: Ակնառու է, որ մենք այդ դառը վերադարձը ապրում ենք, որովհետև դաս չենք քաղել հենց այն հաղթանակից, որ ունեցել ենք: Մենք անընդհատ խոսում ենք պարտություններից դաս քաղելու մասին, բայց մենք չենք քաղել ամենակարևոր՝ մեր արցախյան առաջին հաղթանակի դասը:

Մյուս հանգամանքը անշուշտ այն է, որ հաղթանակից պարտություն և պարտությունից հաղթանակ շղթաները ժողովուրդների համար անցնում են նաև աշխարհաքաղաքական միջավայրային փոփոխություններով: Ըստ այդմ՝ հաղթանակից դաս քաղելը նշանակելու է նաև իմաստնանալ այդ հարցում, կարողանալ ճշգրիտ գնահատել այդ միջավայրը, ընդ որում՝ գնահատել ոչ թե պահերը, այլ ռազմավարական հեռանկարները նաև:

Մենք պետք է կառուցենք ժամանակակից աշխարհի մեր սցենարային համակարգը: Ոչ թե սցենարը, այլ սցենարային համակարգը: Ընդ որում, այն չկառուցենք և կախենք Երևանի փողոցներում, դա դրա համար չէ: Մենք պետք է կառուցենք և քննարկենք համաշխարհային մայրաքաղաքներում: Ոչ թե ամեն տեղ մի սցենար, այլ սցենարային համակարգը բոլոր տեղերում, որը կառուցված է լինելու ոչ թե Հայաստանի այս կամ այն կողմնացուցային ուղղության ընտրության, այլ Հայաստանի ինքնաբավ դերակատարության փաթեթավորման վրա: Հայաստանի խնդիրը նոր աշխարհակարգին ընդառաջ այս կամ այն բևեռի ընտրությունը չէ, այլ այդ բևեռների միջև որևէ սխեմատիկ ընտրության պատրաստ լինելը և որևէ սխեմայի մեջ ասելիք և առաջարկ պատրաստած ունենալը: Ինքնաբավության բարձր աստիճանով դերակատարություն, որը կլինի այնքան բովանդակային և բազմաբևեռ, որ կարող է հետաքրքրության արժանանալ համաշխարհային անվտանգային համակարգի ուժային տարբեր կենտրոններում, որոնք ներկայումս նոր աշխարհակարգի կառուցման հիբրիդային դիմակայության մեջ են: Մենք, իհարկե, չունենք մեր վճռորոշ ներգրավվածությունն ու ներգործությունը համաշխարհային այդ գործընթացում, սակայն մենք ներառված ենք դրանում ուզենք կամ ոչ:

Մենք ունենք անցնելու շատ երկար ճանապարհ, մենք պետք է ոչ միայն փորձենք դաս քաղել այս պարտությունից, այլև վերադառնալ առաջին հաղթանակի դասին: Իհարկե ոչ ռազմական, այլ քաղաքական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական, ռեգիոնալ քաղաքական: Եվ մենք ժամանակ չունենք, մենք պետք է հետ քաշենք մեքենան անդունդի պռնկից և դնենք ճանապարհի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում