Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Այդ կուսակցությունները չպետք է շանս ունենան քաղաքական գործընթացում ինչ-որ բան փախցնելու. պարտության հիմնական մեղավորներից են նաև նրանք

Կարծում եմ, որ Հայաստանին ներկա պահին առաջին հերթին կայունություն է պետք՝ հասկանալով, որ ստացել ենք վատագույն լուծումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Հանուն հանրապետություն» կուսակցության անդամ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով 17 կուսակցությունների հանրահավաքներին, որոնք պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը:

«Այդ լուծման մեջ մեղավորները շատ են սկսած յուրաքանչյուրիցս անձնապես, վերջացրած ղեկավարություններով: Սակայն դա չի նշանակում, որ այս պահին երկիրը կարելի է տանել ցնցումների և չի նշանակում, որ այդ 17+1 կուսակցությունները ինչ-որ շանս պետք է ունենան քաղաքական գործընթացում ինչ-որ բան փախցնելու: Այս պարտության հիմնական և ուղղակի մեղավորներից են նաև նրանք, քանի որ նախկինում իշխանության մաս են կազմել և այսպիսի զարգացում թույլ չտալու համար ունեին բոլոր լծակները: Սակայն այդ լծակներն օգտագործելու, պետությունը հզորացնելու, պաշտպանունակ բանակ ստեղծելու փոխարեն նրանք զբաղվել են երկրի թալանով և երկիրը մեկ աշխարհաքաղաքական կենտրոնից ամբողջական կախման մեջ գցելով, որը ժամանակի ընթացքում տեսանք, որ չար կատակ խաղաց մեզ հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իրենց նպատակը անկայունություն առաջացնելն ու հեղաշրջում իրականացնե՞լն է, Ղևոնդյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, թե կոնկրետ իրենց նպատակն անկայություն առաջացնելն է, թե ոչ, սակայն այս էմոցիոնալ պահին հանրահավաք նախաձեռնելը և մեղադրելը իշխանությանը Արցախում ստեղծված իրավիճակի համար, դա ուղղակի ճանապարհ է դեպի անկայունություն: Ես նորից կրկնեմ, որ նրանք չեն կարող որևէ բանում մեղադրել ներկա իշխանությանը: Իհարկե, ներկա իշխանությունը նույնպես շատ կոպիտ սխալներ է կատարել, որոնք ի վերջո, հանգեցրին այս իրավիճակին, սակայն այդ ուժերը չէ, որ պետք է դրանցում մեղադրեն, որովհետև այդ սխալների հիմքում ընկած է հենց նախկին 24 տարիների՝ 1994-2018 թվականներին իրականացված գործընթացները, որոնք հիմքեր ստեղծեցին, որ այս իշխանության սխալներն էլ գումարվեն և ստանանք այն, ինչ ունենք»:

Ինչ վերաբերում է նրան, թե այս պայմաններում որը պետք է լինի գործող իշխանության անելիքը՝ հաշվի առնելով, որ նախօրեին շատ անկայուն իրավիճակ էր, ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ջարդուփշուր արվեցին կառավարության ու ԱԺ-ի շենքերի գույքը, քաղաքագետն ասաց. «Մենք պետք է արձանագրենք, որ ստեղծվել է նոր իրավիճակ, որը չկար 2 օր առաջ: Այս նոր իրավիճակում իշխանությունները չեն կարող գործել այն տրամաբանությամբ և այն ծրագրերով, որոնք եղել են նախկինում: Իհարկե, մենք պատերազմում պարտություն ենք կրել և մեզ պարտադրված այս ամոթալի համաձայնությունը մեծ ազդեցություն է գործում հետագա  քաղաքական գործընթացների վրա, իսկ իշխանություններին մնում է վերանայել իրենց ծրագրերը, նոր ծրագրերով հանդես գալ, հասարակության հետ համագործակցության և անընդհատ կապի միջոցով փորձել ցույց տալ այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան գոնե միջինժամկետ հեռանկարում Հայաստանում ձևավորել այնպիսի պետությունը, որն այլևս նման իրավիճակում չհայտնվի: Թե ինչպիսի ծրագրեր կլինեն և այդ ծրագրերը արդյոք հնարավորություն կտան իմ նշած պետությունը, ստեղծել, մենք պետք է մոտակա ժամանակներում տեսնենք, որից հետո նոր կարելի կլինի գնահատական տալ, թե արդյոք այս իշխանությունները կկարողանան շարունակել պետությունը կառավարել, թե ոչ: Սակայն այս պահին մեզ պետք է կայունություն, առանց որի մեր պետությունը կարող է տասնամյակներով հետ գլորվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում