Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանում, որը Լեռնային Ղարաբաղում սրացումից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
«Յասին և Ասիֆ Ախմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում: Յասին Ախմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը, հոսպիտալացվել է», – ասել են նախարարությունից:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ: